-
ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2020թ. ռազմական համագործակցության ծրագիրը
Փետրվար 27, 2020 14:12Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2020թ. ռազմական համագործակցության ծրագիրը:
-
Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Փետրվար 26, 2020 14:39Երկօրյա պաշտոնական այցով փետրվարի 27-ին Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:
-
Կրեմլի պատասխանը ԱՄՆ-ի հակառուսական նոր հայտարարություններին
Փետրվար 22, 2020 05:36Կրեմլը հերքել է ԱՄՆ-ի այն պնդումները, թե Ռուսաստանը պատրաստվում է միջամտել այդ երկրի նախագահական ընտրություններին և կիբեր հարձակում է իրականացրել Վրաստաանի դեմ:
-
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այցելել է Վրաստան
Փետրվար 20, 2020 14:50Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այցելել է Վրաստան։
-
Արդարադատության փոխնախարարը Վրաստանում ծանոթացել է Justice House-ների գործունեությանը
Փետրվար 19, 2020 11:22Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը և Նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը Թբիլիսիում գործող Հանրային ծառայությունների մատուցման սրահների (Justice Houses) գործունեությանը ծանոթանալու նպատակով փետրվարի 13-ից 15-ը այցելել են Վրաստան:
-
Պապիկյանը Վրաստանում քննարկել է սևծովյան նավահանգստում լաստանավեր ձեռք բերելու հնարավորությունները
Փետրվար 12, 2020 14:47Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ:
-
Գախարիան շնորհավորել է Ալիևին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Փետրվար 10, 2020 15:19Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր՝ փետրվարի 10-ին, շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
-
Վրաստանը չպետք է վերածվի ԱՄՆ-ի հակառուսական պլացդարմի
Փետրվար 04, 2020 12:57Ամերիկյան հետազոտական Heritage Foundation կազմակերպությունը հրապարակել է 5 հիմնական առաջնահերթություն, որոնք վերաբերվում են ԱՄՆ֊Վրաստան փոխհարաբերություններին:
-
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը
Հունվար 29, 2020 06:53Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը: Հունվարի 16-ին Չինաստանից Կախեթի վերադարձած Վրաստանի քաղաքացի, 22-ամյա աղջիկը հունվարի 26-ին վիրուսային ախտանիշներով դիմել է բուժհաստատություն: Այս պահին ընթանում են հետազոտական աշխատանքներ, գրում է aliq.ge-ն:
-
Վրաստանի ընդդիմությունը կոչ է արել դադարեցնել ամերիկյան երկու կառույցների գործունեությունը
Հունվար 28, 2020 14:34Վրաստանի ընդդիմադիր կուսակցության անդամներն ու նրանց աջակիցները համախմբվել են Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատան առջև և կոչ են արել դադարեցնել ԱՄՆ-ի ոչ կառավարական երկու կառույցների գործունեությունը, որոնք աշխատում են սոցհարցումների ոլորտում: