-
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս .ՀՀ–ն ինքը պետք է վերահսկի իր սահմանները
Օգոստոս 10, 2025 16:19Հայաստանն ինքը պետք է վերահսկողություն իրականացնի իր գծված սահմանների նկատմամբ։
-
Ոչ թե խաղաղության միջանցք է, այլ պատերազմի. Իրանի իսլ.խորհրդարանի փոխխոսնակ
Օգոստոս 10, 2025 14:26Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ոչ թե խաղաղության միջանցք է, այլ պատերազմի։ Այս մասին այսօր Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիկզադն ասել է տեղական լրատվամիջոցների հետ զրույցում։
-
Կխնդրեմ ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին. Թրամփը՝ Փաշինյանին
Օգոստոս 10, 2025 11:35ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կխնդրի Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայերին։
-
Ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն. Միրզոյան
Օգոստոս 10, 2025 11:17ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատմական է համարում Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը, հատկապես՝ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման առումով, որը, նրա գնահատմամբ, կարևորագույն հանգրվան է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։
-
Ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն. Միրզոյան
Օգոստոս 10, 2025 11:06ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատմական է համարում Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը, հատկապես՝ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման առումով, որը, նրա գնահատմամբ, կարևորագույն հանգրվան է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ըստ նրա՝ այդ համաձայնագրի նախաստորագրմամբ, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։
-
Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան զգուշորեն են վերաբերվում Թրամփի ուղուն. Սատանան մանրամասների մեջ է
Օգոստոս 10, 2025 08:01ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված համաձայնագիրը կարևոր հարցեր է առաջացրել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագայի վերաբերյալ:
-
Հայաստանի իշխանությունը պատմական իրադարձություն է որակում Վաշինգտոնում պայմանավորվաությունը, ընդդիմությունը՝ զիջողականություն:
Օգոստոս 10, 2025 06:49Երբ Ադրբեջանի համար ամրագրվում է իր հիմնական տարածքի ու Նախիջեւանի միջեւ Հայաստանով անխոչընդոտ կապը, ինչո՞ւ նույն ձևակերպումը չկա Ադրբեջանի տարածքով Հայաստանի անցման դեպքում, հարցնում է «Հայաստան» խմբակցությունից, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիստինե Վարդանյանը. - «Ալիևը այս հանդիպումից առաջ ասել էր, որ պետք է երես չտեսնեն որևէ սահմանապահի և պիտի ունենան անխոչընդոտ կապ: Հիմա Ալիևի ձևակերպումներն ամրագրված են պայմանավորվածությունում»:
-
Հայաստանը պետք է լինի զգուշավոր և քաղաքական մակարդակում շարունակ դրսևորի նախաձեռնողականություն․ Արմեն Պետրոսյան
Օգոստոս 09, 2025 16:11Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը կարծում է, որ Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը ոչ թե որոշակի շրջափուլի ամփոփում է, այլ առավելապես նոր մակարդակում և նոր ձևաչափում շատ ավելի նպատակային աշխատանքների իրականացում։
-
Թրամփի խաղաղության ծրագիրը և «Թրամփի ճանապարհը» բացասական հետևանքներ կունենան Հայաստանի և Կովկասի համար
Օգոստոս 09, 2025 06:11Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից ստորագրված՝ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ մշակված խաղաղության ծրագիրը ներկայացվում է որպես հակամարտության դադարեցման և Հարավային Կովկասում տնտեսական ուղիների բացման ուղղությամբ արված քայլ: Սակայն համաձայնագրի վիճահարույց մասը «Թրամփի ճանապարհ» անվամբ տարանցիկ միջանցքի ստեղծումն է, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կկապի Նախիջևանի, ապա՝ Թուրքիայի հետ։
-
«ԱՄՆ–ն փորձում է տարածաշրջանում իր ներկայությունը հաստատել, որպեսզի Իրանի և Ռուսաստանի ազդեցությունը նվազի». Հոսեյնի
Օգոստոս 08, 2025 15:10«Իրանը բազմիցս նշել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացներին և կողմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, բայց մտահոգիչ է, որ դա ԱՄՆ–ի միջոցով է տեղի ունենում և գործընթացների մեջ կարող են ներգրավվել ԱՄՆ–ի շահերը, որոնք դեմ են մեր երկրներին»։