Ոչ թե խաղաղության միջանցք է, այլ պատերազմի. Իրանի իսլ.խորհրդարանի փոխխոսնակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i235712
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ոչ թե խաղաղության միջանցք է, այլ պատերազմի։ Այս մասին այսօր Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիկզադն ասել է տեղական լրատվամիջոցների հետ զրույցում։
(last modified 2025-08-10T14:26:03+00:00 )
Օգոստոս 10, 2025 17:56 Asia/Tehran
  • Ոչ թե խաղաղության միջանցք է, այլ պատերազմի. Իրանի  իսլ.խորհրդարանի փոխխոսնակ

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ոչ թե խաղաղության միջանցք է, այլ պատերազմի։ Այս մասին այսօր Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիկզադն ասել է տեղական լրատվամիջոցների հետ զրույցում։

Նա նշել է, որ Իրանի խորհրդարանը դեմ է այս ծրագրին:

«Ինչո՞ւ է ԱՄՆ նախագահը միջամտում տարածաշրջանի գործերին 13 000 կիլոմետր հեռավորությունից, և եթե դա առևտրային միջանցք է, ապա ինչո՞ւ են նրանք ուզում ռազմականացված ընկերություն հիմնել»,– ասել է նա։

Ալի Նիկզադը հավելել է, որ կողմերը պետք է հավատարիմ մնան «նախորդ համաձայնագրին»,  2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը ձեռք է բերվել ՌԴ միջնորդությամբ։

«Թրամփի ուղին» (TRIPP) նախագիծը նախատեսում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծում, որը Ադրբեջանի համար առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: Ըստ ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ երթուղին գործելու է բացառապես հայկական իրավասության շրջանակներում և չի ենթադրում երկրի ինքնիշխանության որևէ սահմանափակում:

Նախագիծը ներառում է երկաթուղու, ավտոմայրուղու, նավթամուղի, գազատարի և օպտիկամանրաթելային գծերի կառուցում: Աշխատանքները կվարի ամերիկյան ընկերությունը՝ Հայաստանի օրենսդրությանը համապատասխան, առանց որևէ ռազմական բաղադրիչի։

Համաձայնագրի համաձայն՝ ԱՄՆ–ն նախագծի իրականացման բացառիկ իրավունքներ է ստանում մինչև 99 տարի ժամկետով՝ առանձին տարածքներ միջազգային կոնսորցիումին ենթավարձակալության հանձնելու հնարավորությամբ, որն իր վրա կվերցնի ենթակառուցվածքի զարգացումն ու անվտանգ շահագործումը: