-
ՌԴ–ն ուզում է տեսնել կայուն, զարգացող ՀՀ. Զախարովան` եկեղեցու շուրջ ստեղծված վիճակի մասին
Հուլիս 02, 2025 15:07Ռուսաստանը շահագրգռված է, որ եղբայրական Հայաստանը լինի կայուն ու զարգացող։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կրեմլի հետ ընդդիմադիրների, հոգևորականների և Ամենայն հայոց կաթողիկոսի այսպես կոչված կապերի մասին ԶԼՄ-ների և Telegram-ալիքների արտահոսքերը։
-
ՌԴ-ից հոսքի նվազումը վերածվեց աճի. Հայաստանի զբոսաշրջային սեզոնի անակնկալ արդյունքները
Հուլիս 02, 2025 14:16Չնայած զբոսաշրջային հոսքի նվազմանը, ռուսաստանցիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ չի թուլանում. աճում են հեղինակային և էկոնոմ տուրերի վաճառքները: Ինչո՞ւ է վիճակագրությունը խոսում արտահոսքի, իսկ տուրօպերատորները՝ պահանջարկի աճի մասին: Փորձենք պարզել պարադոքսը:
-
Պետք է լրջորեն քննարկել ՀՀ–ում ռուսական ալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը․ Սիմոնյան
Հուլիս 02, 2025 04:37Լրջորեն պետք է քննարկենք Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման հարցը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այ մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Խորհրդարանի խոսակը բավարար չհամարեց Հայաստանում ռուսական մի շարք հաղորդումների հեռարձակման արգելքը։
-
Հակառուսական դեմարշ․ քաղաքագետը՝ Լավրովի վերաբերյալ Միրզոյանի խոսքերի մասին
Հուլիս 02, 2025 04:04Հակառուսական դեմարշ․ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես մեկնաբանեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքերն ուղղված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։
-
ՀՀ ԱԳ փոխնախարարը, Գագիկ Ծառուկյանը, ՌԴ դեսպանը գրառումներ են կատարել Իրանի դեսպանատան «Սգո մատյանում»
Հուլիս 01, 2025 14:13ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, ԲԳԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը գրառումներ են կատարել Իրանի դեսպանատան «Սգո մատյանում»։
-
Հայաստանը վճռական է իր գյուղատնտեսական ներուժի իրացման հարցում. ՀՀ էկոնոմիկայի նախարար
Հուլիս 01, 2025 12:39Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Հռոմում մասնակցել են ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Խորհրդի 44-րդ նստաշրջանին և դրա շրջանակներում կազմակերպված՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խնդիրներին նվիրված նախարարական միջոցառմանը։
-
Քաղաքացի չհանդիսացող անձինք ՀՀ–ում չպետք է քաղաքական գործունեությամբ զբաղվեն. Փաշինյան
Հուլիս 01, 2025 12:19Քաղաքացի չհանդիսացող անձինք ՀՀ–ում չպետք է քաղաքական գործունեությամբ զբաղվեն։ Այս մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
ՀՀ ոստիկանապետն ու Իրանի փոխդեսպանը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ պայքարի շրջանակում համագործակցության վերաբերյալ հարցեր
Հուլիս 01, 2025 08:04Հայաստանի ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիին։
-
ՀՀ արտաքին գործերի նախարարը ՌԴ ԱԳ նախարարին կոչ է արել չմիջամտել Հայաստանի ներքին գործերին
Հունիս 30, 2025 12:37ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կոչ է արել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին չմիջամտել Հայաստանի ներքին գործերին։ Այս մասին Միրզոյանը հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ հունիսի 30-ին Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Լավրովի խոսքերը Հայաստանի իրավիճակի մասին։
-
Հայկական եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են առաջացնում. Լավրով
Հունիս 30, 2025 08:13Հայաստանում տիրող իրավիճակը երկրի ներքին գործն է, սակայն եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են առաջացնում։ Լրագրողներին այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղրղզստանում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո։«Հասկանալի է, որ դա մեր հարևանների ներքին գործն է, բայց, անկասկած, կանոնիկ, հազարամյա Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են տալիս։