-
Հայաստանը հետաքրքրված է ներդրումներով հնդկական պաշտպանական միջանցքում. The Times of India
Մայիս 24, 2025 15:07Հունաստանի եւ Հայաստանի պաշտպանական ընկերությունները հետաքրքրվածություն են հայտնել Ութար-Պրադեշ ապագա պաշտպանական միջանցքում ներդրումներ կատարելու հարցում, տեղեկացրել է The Times of India-ն։
-
Հայաստանի գնած արևմտյան սպառազինության շուրջ 90%-ն օգտագործման ենթակա չէ. Կարապետյան
Մայիս 24, 2025 09:08Սպառազինության մոտ 90%-ը, որը Հայաստանը ձեռք է բերել արևմտյան երկրներից, օգտագործման ենթակա չէ, այդ թվում՝ տեխնիկական պատճառներով։ Մոսկվայում «Հայաստանի ներքին իրավիճակը և դրա ազդեցությունը երկրի միջազգային քաղաքականության վրա» ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։
-
590 հազար դոլարի հաշփտակության դեպքը բացահայտվել է. ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունք
Մայիս 24, 2025 08:35590 հազար դոլարի հաշփտակության դեպքը բացահայտվել է. ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունք:
-
Մեկնաբանություն - Հայաստանը 2026 թվականի ընտրությունների ճանապարհին․ Փխրուն կոալիցիաներ, արտաքին ճնշում և փորձություն կառավարության համար
Մայիս 24, 2025 07:262026 թվականի խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց Հայաստանում քաղաքական մթնոլորտը դարձել է չափազանց լարված, իսկ ներքին և արտաքին մարտահրավերները դժվարին դրության մեջ են դրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
-
Ագարակ-Քաջարան ճանապարհին նույնպես իրականացվում են ենթակառուցվածքային մեծածավալ շինաշխատանքներ
Մայիս 23, 2025 15:53ՀՀ ՏԿԵ նախարարության ուղեկցությամբ լրագրողների խումբն այցելեց Մեղրու լեռնանցքից մեկ կիլոմետր դեպի Մեղրի տանող ավտոճանապարհի հիմնանորոգման տեղամաս, ինչպես նաև տեղում ծանոթացավ թունելի կառուցման աշխատանքներին։ Մասնավորապես Քաջարան-Ագարակ ավտոճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածում նախատեսվում է կառուցել երկու թունելներ։
-
Մայր աթոռը դատապարտել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի սադրիչ հայտարարությունները
Մայիս 23, 2025 14:29Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարություններին, որոնք հնչել են Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում։
-
ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, պատրաստ է աջակցել գործընթացին. Լավրով
Մայիս 23, 2025 12:25Ռուսաստանն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման հարցում և պատրաստ է շարունակել կողմերին ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերել փաստաթղթի մշակման և ստորագրման գործում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատմական հարավային ռուսական հողերին նվիրված բարձր մակարդակի համաժողովում։
-
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցեր
Մայիս 23, 2025 09:08Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը:
-
Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակ
Մայիս 23, 2025 08:55Ադրբեջանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ում հավատարմագրված հասարակական կազմակերպությունների հանձնաժողովին՝ ընդդեմ «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (CSI) կազմակերպության, որը ՄԱԿ-ում խորհրդատվական կարգավիճակով ունեցող, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն է և աշխատանքներ է իրականացնում արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը:
-
Մոսկվայում կայացել է «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի վերահրատարակության շնորհանդեսը
Մայիս 23, 2025 07:15Մոսկվայում տեղի է ունեցել «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի ֆաքսիմիլային վերահրատարակության հանդիսավոր շնորհանդեսը։