-
Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբերի հանդիպումը հարաբերությունների զարգացման շեշտադրումով
Հունվար 13, 2025 13:31Իրանի Իսլամական խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամության խմբի նախագահն ու պատվիրակության անդամները Հայաստանի Ազգային ժողովում հանդիպել և զրուցել են այս երկրի խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ։
-
Ավելի հավանական է՝ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան՝ ԵՄ-ին․ Աշոտյան
Հունվար 13, 2025 10:58Ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան Եվրամիության անդամ դառնա։ Այսօր հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
-
ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարման եզրին է
Հունվար 13, 2025 10:05Վերջին մեկ ամսում Հայաստանի վարչապետը երկու անգամ անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ լուծարելուն։ Առաջին անգամ այդ մասին նա խոսեց 2024թ. դեկտեմբերի 19-ի իր հարցազրույցում՝ նշելով, որ այդ հարցում Հայաստանի դիրքորոշումը կառուցողական է և հիմնվում է այն գաղափարի վրա, որ «եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը»:
-
Երևանի որոշումը դեռ ԵՄ-ի ուղեգիր չէ. փորձագետը՝ Հայաստանի տնտեսության համար ռիսկերի մասին
Հունվար 13, 2025 03:31Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը դեռ չի նշանակում, որ երկիրը տեսանելի ապագայում կարող է միության անդամ դառնալ, քանի որ նման որոշման համար առաջին հերթին Բրյուսելի քաղաքական կամքն է անհրաժեշտ։ Բացի այդ, գործընթացը հղի է ՀՀ տնտեսության համար բացասական հետևանքներով։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
-
Մինսկի խմբի լուծարումն Ալիևին համադարման չէ
Հունվար 12, 2025 15:14Հայաստանը կարող է դիտարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հավանականությունը: Առկա իրավիճակում, իհարկե, դա տրամաբանական և քաղաքական առումով նպատակահարմար դիրքորոշում է:
-
Ինչի կհանգեցնի Մինսկի խմբի լուծարումը. ՀՀ նախկին վարչապետը` Փաշինյանի հայտարարության մասին
Հունվար 12, 2025 13:55Նույնիսկ եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի, համաշխարհային ազդեցիկ խաղացողներն անպայման կշարունակեն վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, այդ թվում` այն բանից հետո, երբ պայմանական «Պոտսդամ 2»-ից կամ «Յալթա 2»-ից հետո նոր գլոբալ աշխարհակարգ հաստատվի։
-
«Ադրբեջան-Հայաստան. երկու հակադիր ուղիներ՝ ռազմականացում ընդդեմ խաղաղության»․ հունական Ethnos պարբերականի անդրադարձը
Հունվար 12, 2025 12:51Հունական Ethnos պարբերականում հունվարի 10-ին հրապարակվել է լրագրող Կոստաս Զիսիդասի «Ադրբեջան-Հայաստան. երկու հակադիր ուղիներ՝ ռազմականացում ընդդեմ խաղաղության» հոդվածը, որում հոդվածագիրն անդրադառնում է Հայաստնի դեմ Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությանը և հանգամանորեն ներկայացնում հայկական կողմի դիրքորոշումները, այդ թվում՝ ՀՀ կառավարության «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
-
Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ
Հունվար 11, 2025 14:37Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
-
Իրանի զգայունությունն ու մոտեցումները Կովկասում․ Պատասխանում են իրանցի փորձագետները
Հունվար 11, 2025 13:23Կովկասի հարցերով իրանցի փորձագետներն ընդգծում են, որ Իրանը, թեև զգայուն է տարածաշրջանային սահմանների աշխարհաքաղաքական փոփոխությունների նկատմամբ, բայց միևնույն ժամանակ ձգտում է իր հարևանների հետ արդյունավետ հաղորդակցության և տարածաշրջանային կայունության՝ առանց արտատարածաշրջանային երկրների միջամտության:
-
Արևմուտքը փորձում է ՀՀ–ի միջոցով ճնշել ՌԴ–ին. Բոշյանը՝ ԵՄ անդամակցության օրինագծի մասին
Հունվար 11, 2025 12:45Քաղաքագետը համոզված է` կառավարության որոշումն իրականում քաղաքական ազդանշան է` ուղղված ՌԴ–ին առ այն, որ Հայաստանը չի շարունակելու խորացնել հարաբերությունները եվրասիական կառույցների հետ։