Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբերի հանդիպումը հարաբերությունների զարգացման շեշտադրումով
Իրանի Իսլամական խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամության խմբի նախագահն ու պատվիրակության անդամները Հայաստանի Ազգային ժողովում հանդիպել և զրուցել են այս երկրի խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ այս հանդիպմանը կողմերը, գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև հարաբերությունների աճի ընթացքի վերաբերյալ, ընդգծել են բոլոր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնումը և մատնանշելով խորհրդարանական հարաբերությունների կարևորությունը, երկկողմ պայմանավորվել են խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղված ծրագրեր իրականացնել։
Այս հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնումը և երկու երկրների խորհրդարանների դերը այդ համագործակցության ամրապնդման գործում: Կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցություններն այդ կապակցությամբ՝ նպատակ ունենալով ընդլայնել հարաբերությունները և ջանք չխնայել տարբեր ոլորտներում հարաբերությունները բարելավելու համար։