Եմենը Սաուդյան Արաբիայի դեմ կիրառում է «ակն ընդ ական» սկզբունքը
Եմենի զինված ուժերը, հայտարարելով «ակն ընդ ական» սկզբունքի կիրառման մասին, միջազգային ավիաընկերություններին նախազգուշացրել են մինչև Սանայի միջազգային օդանավակայանի շրջափակման վերացումը չօգտագործել Սաուդյան Արաբիայի օդային տարածքը։
Հայտարարության մեջ նշվում է, որ այս քայլն իրականացվում է «օդանավակայան՝ օդանավակայանի դիմաց, շրջափակում՝ շրջափակման դիմաց» սկզբունքի շրջանակում, և որ Սանայի օդանավակայանի նկատմամբ սահմանափակումների շարունակական կիրառումը կհանդիպի համարժեք պատասխանի։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Եմենի զինված ուժերը, ընդգծելով Սանայի օդանավակայանի շրջափակումը դադարեցնելու անհրաժեշտությունը, դրա երկարատև փակումը որակել են որպես «մարդասիրական հանցագործություն», որն ազդել է միլիոնավոր խաղաղ բնակիչների վրա։
Նախազգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան հայտնել է Սաուդյան Արաբիայի Աբհա միջազգային օդանավակայանի ուղղությամբ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակման մասին։
Նրա խոսքով՝ այդ գործողությունը պատասխան էր Սանայի օդանավակայանի դեմ իրականացված հարձակումներին։
Յահյա Սարին նաև նախազգուշացրել է, որ շրջափակման շարունակման դեպքում Եմենի գործողությունների և պատասխան քայլերի շրջանակը կընդլայնվի։