-
ՀՀ–ն դիտարկում է ՄԽ–ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Փաշինյանի խոսնակ
Հունվար 11, 2025 12:32Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
-
Հայաստանը շարունակում է խաղաղություն հաստատելու քայլեր ձեռնարկել։
Հունվար 11, 2025 10:24Հայաստանը շարունակում է ազդակներ ուղարկել միջազգային հանրությանը և տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու քայլեր ձեռնարկել։ Այդ նպատակով խորհրդարանի վավերացմանն է ներկայացվելու երկու միջազգային Կոնվենցիա, որոնց ընդունմամբ Հայաստանը կդառնա Արբիտրաժային դատարանի մշտական անդամ։
-
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Փաշինյանի հետ հանդիպմանը. Արտաքին ուժերի ներկայությունը բարդացնում է տարածաշրջանի քաղաքական և անվտանգության հավասարումները
Հունվար 10, 2025 14:14Սահաբ-Նշելով, որ խաղաղության և կայունության հաստատումը հնարավոր է միայն տարածաշրջանային երկրների օգնությամբ ու համագործակցությամբ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Օտար ուժերի ներկայությունն ավելացնում է տարածաշրջանի քաղաքական ու անվտանգության հավասարումների բարդությունը»:
-
ՀՀ վարչապետը շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին
Հունվար 10, 2025 08:39Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
-
Հայաստանին սպասվում է նոր էսկալացիա և նոր տարածքների կորուստ. Segodnia.ru
Հունվար 10, 2025 08:14Ադրբեջանը տարածաշրջանում «նոր էսկալացիայի հիմնավորում» է պատրաստում` ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այսպես է արձագանքել Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարություններին. վերջինս Հայաստանը «ֆաշիստական պետություն» է անվանել։ Ռազմական փորձագետ Յուրի Կոտենոկի կարծիքով՝ երբեմնի բարեկամ Հայաստանը մեր աչքի առաջ սահում է դեպի անդունդը։
-
ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, ՀՀ նախագիծը երկրին ընտրության առաջ է կանգնեցնում.Օվերչուկ
Հունվար 10, 2025 07:50Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են։ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագիծը երկրին կանգնեցնում է ընտրության առաջ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
-
ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը
Հունվար 09, 2025 14:49ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի գլխավորած պատվիրակությանը:
-
ՌԴ, ԱՄՆ և այլ երկրներ. ՀՀ–ն քննարկում է նոր ատոմակայանի կառուցման առաջարկները
Հունվար 09, 2025 14:30ՀՀ-ում ատոմակայանի կառուցման մասով մի շարք երկրների առաջարկներ են քննարկվում, այդ թվում` Ռուսաստանի, ԱՄՆ-ի։ 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
-
Արմեն Գրիգորյանն ու Ալի Աքբար Ահմադիանը քննարկել են Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարները
Հունվար 09, 2025 09:26Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին:
-
Ի՞նչ առաջարկներ է արել Հայաստանն Ադրբեջանին. Փաշինյանը փակագծեր է բացում. Դրանց շարքում է ԵԱՀԿ ՄԽ լուծարումը
Հունվար 09, 2025 09:04Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որտեղ որոշ փակագծեր է բացել Ադրբեջանին ներկայացրած Հայաստանի առաջարկների վերաբերյալ: