ՀՀ վարչապետը շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին
https://parstoday.ir/hy/news/armenia-i227946-ՀՀ_վարչապետը_շնորհավորել_է_Լիբանանի_նորընտիր_նախագահին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 10, 2025 12:09 Asia/Tehran
  • ՀՀ վարչապետը շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Այս մասին ՀՀ վարչապետը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում եմ Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։   Հավատում եմ, որ նախագահ Աունի պաշտոնավարումը եղբայրական Լիբանանի համար կայունության և բարգավաճման նոր դարաշրջան կբերի»,-նշել է Հայաստանի վարչապետը:  Երկու տարուց ավելի Լիբանանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո խորհրդարանը բանակի հրամանատար, գեներալ Ժոզեֆ Աունին ընտրել է երկրի նախագահ։  Աունն ընտրվել է քվեարկության երկրորդ փուլում 99 ձայն ստանալու արդյունքում, որին մասնակցել են բոլոր 128 պատգամավորները:

armenpress.am