Թեհրանի քաղաքապետարանի պատվիրակության հանդիպումը Երևանի քաղաքապետի տեղակալի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i250708-Թեհրանի_քաղաքապետարանի_պատվիրակության_հանդիպումը_Երևանի_քաղաքապետի_տեղակալի_հետ
Թեհրանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքային ծառայությունների և շրջակա միջավայրի հարցերով քաղաքապետի տեղակալ Դավուդ Գուդարզիի գլխավորությամբ, հանդիպել և զրուցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանի հետ։
(last modified 2026-09-29T15:26:07+00:00 )
Սեպտեմբեր 29, 2026 18:21 Asia/Tehran
  • Թեհրանի քաղաքապետարանի պատվիրակության հանդիպումը Երևանի քաղաքապետի տեղակալի հետ

Թեհրանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքային ծառայությունների և շրջակա միջավայրի հարցերով քաղաքապետի տեղակալ Դավուդ Գուդարզիի գլխավորությամբ, հանդիպել և զրուցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու քաղաքապետարանների միջև համագործակցության ուղիները, քաղաքային կապերի զարգացումը և քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հասարակական տրանսպորտի, քաղաքային ծառայությունների, թափոնների կառավարման, կանաչապատման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համատեղ համագործակցության ընդլայնման առկա ներուժին։

Սարգիս Մադաթյանը, ողջունելով Թեհրանի քաղաքապետարանի հետ համագործակցության զարգացումը, ընդգծել է փորձի փոխանակման և քաղաքային ծրագրերն ու նախագծերը կյանքի կոչելու համար համատեղ ներուժի օգտագործման կարևորությունը։

Թեհրանի քաղաքապետարանի պատվիրակության անդամները նույնպես ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու երկու քաղաքների միջև կապերը և հետամուտ լինելու համատեղ համագործակցության ուղիներին։

Թեհրանի քաղաքապետարանի պատվիրակությունը Երևան կատարած այցի շրջանակում, ՀՀ  ԻԻՀ  դեսպան Խալիլ Շիր Ղոլամիի ուղեկցությամբ, հանդիպել և քննարկումներ է անցկացրել Երևանի «Կարեն Դեմիրճյան»-ի անվան մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկաթուղային տրանսպորտի և մետրոպոլիտենի ոլորտներում համագործակցության հնարավորությունները, Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման, ինչպես նաև իրանական ընկերությունների տեխնիկական և մասնագիտական ներուժն օգտագործելու հնարավորությունները։