-
Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում հաստատակամության հույս է հայտնել
Մայիս 14, 2024 13:39Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացը շարունակվում է, և Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ կողմերը հաստատակամ կլինեն այդ հարցում։
-
Բագրատ սրբազանը պատրա՞ստ է հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից
Մայիս 14, 2024 12:49«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հարկ եղած դեպքում կհրաժարվի Կանադայի քաղաքացիությունից։ Նա այդ մասին ասաց Հայաստանի ժուռնալիստների միությունում։
-
Փաշինյանը հուսով է, որ համաշխարհային ժողովրդավարությունը կանգնած է ՀՀ–ի կողքին
Մայիս 14, 2024 12:08ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ համաշխարհային ժողովրդավարությունը անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների դիմակայման հարցում կաջակցի ՀՀ–ին։ Նա այդ մասին հայտարարել է` ելույթ ունենալով «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովում»։
-
«Պատմական արդյունք է». Բայրամովը` Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին
Մայիս 14, 2024 12:00Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերջին դրական զարգացումը կարելի է պատմական արդյունք անվանել։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
-
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
Մայիս 13, 2024 14:16Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը:
-
Քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Արարատ մայրուղիները
Մայիս 13, 2024 14:03Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանի կոչին հետևելով՝ քաղաքացիները շրջաններում փակել են ճանապարհներ։
-
Բայրամովը Միրզոյանին հերքում էր Փաշինյանի խոսքերով. սրբազանը հիշեցրեց ԱԳՆ–ի ձախողումները
Մայիս 13, 2024 12:50«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին խորհուրդ է տալիս դիվանագիտությունից խոսելուց առաջ հիշել սեփական դիվանագիտական ձախողումները։
-
«Դասալիքներ են». Միրզոյանը` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետների մասին
Մայիս 13, 2024 10:39ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը «դասալիք» անվանեց այն դիվանագետների, որոնք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող սահմանազատման գործընթացը համարում են ոչ լեգիտիմ և հակաիրավական։ Նա այդ մասին հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգի հետ ասուլիսի ժամանակ։
-
Ադրբեջանի արտգործնախարարի հետ բանակցությունները կառուցողական էին. Միրզոյան
Մայիս 13, 2024 10:03Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ` Ալմաթիում կայացած բանակցությունները կառուցողական էին։ ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգի հետ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
-
Երևանում անհնազանդության ակցիաների 88 մասնակից է տարվել ոստիկանություն
Մայիս 13, 2024 08:34«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները վաղ առավոտից Երևանում բազմաթիվ փողոցներ են փակել և անհնազանդության, իրազեկման ակցիաներ են իրականացնում։