Երևանում անհնազանդության ակցիաների 88 մասնակից է տարվել ոստիկանություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i217884-Երևանում_անհնազանդության_ակցիաների_88_մասնակից_է_տարվել_ոստիկանություն
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները վաղ առավոտից Երևանում բազմաթիվ փողոցներ են փակել և անհնազանդության, իրազեկման ակցիաներ են իրականացնում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2024 08:34 Asia/Tehran

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները վաղ առավոտից Երևանում բազմաթիվ փողոցներ են փակել և անհնազանդության, իրազեկման ակցիաներ են իրականացնում։

Երևան քաղաքում տեղի ունեցող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկել գրեթե 90 քաղաքացու։

Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները ժամը 08։00-ից մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել. քաղաքացիներն անհնազանդության և իրազեկման ակցիաներ են իրականացնում։

«88 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով»,– Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանությունից։

Նշենք, որ ԶԼՄ–ների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։