-
«Խոպանչիները» փակել են Երեւան–Մարտունի ճանապարհը
Փետրվար 21, 2024 08:18Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երեւան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտային հարկ Հայաստանում:
-
Բաքվի շանտաժն ու ռազմական սպառնալիքը Հայաստանի իշխանության վրա ճնշում գործադրելու համար
Փետրվար 20, 2024 14:54Քաղաքագետները նշում են, որ ռազմական սպառնալիքը Բաքվի շանտաժի մի մասն է, որպեսզի ճնշի պաշտոնական Երևանին՝ ընդունելու Ադրբեջանի ցանկալի պայմանները։
-
Սպասելիքներ մյունխենյան հանդիպումից
Փետրվար 20, 2024 10:26Մյունխենյան բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հայտարարում են արտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին: Երկկո՞ղմ, թե՞ որևէ երկրի միջնորդությամբ ու որտե՞ղ են բանակցելու Միրզոյանն ու Բայրամովը, ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն դեռ չեն հայտնում: Հստակ է, սակայն, որ Ադրբեջանը կողմ է ուղիղ բանակցություններին։
-
Հայ ժողովուրդն ունակ է իր վճռական մարտը վարելու՝ անկախ նրանից՝ թշնամին ներսում է, թե դրսում
Փետրվար 20, 2024 08:26ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսօր լրանում է արցախյան շարժման 36-ամյակը, որը մի քանի տասնամյակ խորհրդանշում է հայ ժողովրդի հավաքական կամքն ու արդար ձգտումը` տնօրինելու սեփական ճակատագիրն ու հանուն ազգային գաղափարների պայքարելու վճռականությունը:
-
Իրանական մշակույթի արտացոլանքը․ Հաֆեզի պոեզիան հայերեն
Փետրվար 19, 2024 13:48Լույս է տեսել Իրանի հռչակավոր քնարերգու Հաֆեզի գազելների ու քառյակների հայերեն ժողովածուն։ Սա բնագրից առաջին ամբողջական թարգմանությունն է՝ Հայաստանում բնակվող իրանահայ լրագրող թարգմանիչ Ժորժ Աբրահամյանի թարգմանությամբ։
-
Թուրք նախարար. Աշխատանքներ են տարվում Հայաստանով անցնող երթուղու վրա, սակայն կա նաև տարբերակ Իրանի տարածքով
Փետրվար 19, 2024 12:30Աշխատանքներ են տարվում Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջևան երթուղի բացելու ուղղությամբ, սակայն կա նաև այլընտրանքային տարբերակ Իրանի տարածքով։
-
Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան
Փետրվար 19, 2024 12:19Ռուսաստանի և Ուկրանիայի միջև հակամարտության հարցում Հայաստանի ընկալումն այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրն է Խորհրդային Միության փլուզումից հետո անկախություն ձեռք բերած հանրապետությունների անկախությունը, տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմքը։
-
ՌԴ-ն և Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարության կետերով իրենց պարտավորությունները խախտել են, ԼՂ-ում հայ չկա. ՀՀ վարչապետ
Փետրվար 19, 2024 12:09Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայման նպատակը ԼՂ հայությանը պաշտպանելն էր: Այդ իմաստով այն, որ Լեռնային Ղարաբաղում հայ չկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է համարում:
-
Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները խորն են․ վարչապետ
Փետրվար 19, 2024 11:54Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները խորն են, և Հայաստանը շարունակելու է նվիրված լինել այդ հարաբերություններին։
-
Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը մտահոգում է Իրանին, նրանք պատրաստ են ՀՀ-ի հետ համագործակցության, առաջին հերթին` ռազմական․ Տիգրան Աբրահամյան
Փետրվար 19, 2024 10:22Իրանում տարբեր շրջանակների հետ ունեցածս հանդիպում-քննարկումների ժամանակ, Սյունիքի հետ կապված թեման թերևս առանցքայինն էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: