Բաքվի շանտաժն ու ռազմական սպառնալիքը Հայաստանի իշխանության վրա ճնշում գործադրելու համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i214200-Բաքվի_շանտաժն_ու_ռազմական_սպառնալիքը_Հայաստանի_իշխանության_վրա_ճնշում_գործադրելու_համար
Քաղաքագետները նշում են, որ ռազմական սպառնալիքը Բաքվի շանտաժի մի մասն է, որպեսզի ճնշի պաշտոնական Երևանին՝ ընդունելու Ադրբեջանի ցանկալի պայմանները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2024 14:54 Asia/Tehran
  • Բաքվի շանտաժն ու ռազմական սպառնալիքը Հայաստանի իշխանության վրա ճնշում գործադրելու համար

Քաղաքագետները նշում են, որ ռազմական սպառնալիքը Բաքվի շանտաժի մի մասն է, որպեսզի ճնշի պաշտոնական Երևանին՝ ընդունելու Ադրբեջանի ցանկալի պայմանները։


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Երևանի և Բաքվի միջև վերջին լարվածության աճի առնչությամբ ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանում է տարածաշրջանի բոլոր խնդիրները լուծել ուժով ու պատերազմի միջոցով։

Ըստ «Կովկասի փաստեր» (qafqaz.ir) լրատվական կայքի՝ Հայրապետյանը նշել է. «Ակնհայտ է, որ Ադրբեջանը ցանկանում է ստեղծել նոր օջախներ լարվածության սրման համար»։

Քաղաքական վերլուծաբան Նաիրա Հայրումյանն էլ ասել է․ «Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ նախկինում եղած բոլոր պայմանավորվածությունները կարող են չեղարկվել։ Վարչապետը հստակ ասել է, որ Ալիևի բոլոր հայտարարություններն ու գործողությունները բերելու են լայնամասշտաբ պատերազմի։ Այս պատերազմը կարող է սկսվել լոկալ հակամարտություններով։ Կարծում եմ՝ սա նրա հիմնական ուղերձն է։ Թե ինչու է սա ասել, այլ հարց է, քանի որ ակնհայտ է, որ նա ժողովրդին չի պատրաստել նման ընթացքի համար։ Սա, հավանաբար, ռազմական շանտաժի մի մասն է, որը մի կողմից կիրականացնի Ալիեւը, մյուս կողմից՝ Փաշինյանը։ Նրանք ուզում են արդարացնել այն զիջումներն ու քայլերը, որոնք հասարակական կարծիքի կողմից մեկնաբանվում են որպես պատերազմի սպառնալիք»։