Ղալիբաֆ. ԱՄՆ-ն հատուցելու է
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, արձագանքելով Իրանի հարավում գտնվող Ղեշմ կղզում ԱՄՆ-ի վերջին հարձակմանը, հայտարարել է, որ ԱՄՆ-ն հատուցելու է։
Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը լրատվական գործակալությունը, Pars Today-ը հաղորդում է, որ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն X-ում գրել է. «ԱՄՆ-ն ամեն օր նոր հանցագործությամբ է արատավորում իր ձեռքերը։ Ղեշմ կղզում բնակելի տների դեմ իրականացված ահաբեկչական հարձակումը Մինաբում և Լամերդում կատարված հանցագործությունների շարունակությունն է»։
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը հավելել է. «Այն ապտակները, որոնք ԱՄՆ-ն ստանում է մարտի դաշտում, փորձում է փոխհատուցել հանցագործություններով և անմեղ մարդկանց արյուն թափելով»։
Ղալիբաֆը նշել է. «Նրանք հատուցելու են»։