Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները խորն են․ վարչապետ
Փետրվար 19, 2024 11:54 Asia/Tehran
Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները խորն են, և Հայաստանը շարունակելու է նվիրված լինել այդ հարաբերություններին։
Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները խորն են, և շարունակում ենք նվիրված լինել այդ հարաբերություններին։ Սակայն մեր լավ հարաբերություններն Իրանի հետ որոշ երկրներում լարվածություն են առաջացնում»,- նշեց Փաշինյանը։
Պիտակ