-
Էսլամի. 56 երկիր դիմել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության արտադրանքների համար
Դեկտեմբեր 11, 2025 14:18Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է. «Մոտ 56 երկիր դիմել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության արտադրանքները ձեռք բերելու համար. Որոշ բնագավառներում մենք աշխարհի լավագույններից ենք և շուկայում ունենք մեր մասնաբաժինը»։
-
Տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի միջև նահանգային համագործակցության ընդլայնման ոլորտների մասին քննարկում
Դեկտեմբեր 11, 2025 13:05ISNA-ի փոխանցմամբ՝ Իրանի Արդաբիլի նահանգապետ Մասուդ Էմամի Եգանեհի և Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահ Շահին Բաղրոֆի հանդիպման ժամանակ ընդգծվել է երկու հարևան երկրների միջև սահմանային և մաքսային համագործակցության արագացման և դյուրացման անհրաժեշտությունը։
-
Փեզեշքիան. Ամերիկան և որոշ արևմտյան երկրներ թիրախավորել են անկախ երկրների ինքնությունն ու անկախությունը
Դեկտեմբեր 11, 2025 12:52Pars Today- Իրանի նախագահն ասել է. «Մեր տարածաշրջանը գտնվում է բարդ իրավիճակում, և, ցավոք, միջազգային հարաբերություններում մենք ականատես ենք լինում միակողմանիության. Ամերիկան և որոշ արևմտյան երկրներ թիրախավորել են անկախ երկրների ինքնությունն ու անկախությունը»։
-
Իրանի և Ղազախստանի միջև ստորագրվել են երկկողմ համագործակցության վերաբերյալ 14 փաստաթուղթ և փոխըմբռնման հուշագիր նախագահների ներկայությամբ
Դեկտեմբեր 11, 2025 12:49Իրանի Իսլամական Հանրապետության և Ղազախստանի բարձրաստիճան պաշտոնյաները հարաբերությունների մակարդակը բարձրացնելու նպատակով ստորագրել են երկկողմ համագործակցության վերաբերյալ 14 փաստաթուղթ և փոխըմբռնման հուշագիր, որոնցից 8-ը փոխանակվել են երկու կողմերի միջև։
-
Արդյոք իրանցի կանայք փայլե՞լ են տարբեր ոլորտներում Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր
Դեկտեմբեր 11, 2025 08:26Pars Today - Մեդիա փորձագետն ասել է. «Իրանում կանայք աննախադեպ արագությամբ են առաջադիմել գիտական, սոցիալական և մշակութային ոլորտներում, Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր։»
-
«Դալահու»-ն Իրանի մեծ առաջընթացը ռեակտիվ մարտական անօդաչու թռչող սարքերի նոր սերնդի արտադրության գործում
Դեկտեմբեր 11, 2025 06:53Pars Today - «Դալահու»-ն համարվում է Իրանի մեծ առաջընթացի խորհրդանիշը ռեակտիվ մարտական անօդաչու թռչող սարքերի նոր սերնդի արտադրության գործում։
-
Արաղչի. Իրանը մշտապես աջակցություն է ցուցաբերել Արաքսի հյուսիսային ափի հարևաններին
Դեկտեմբեր 10, 2025 12:43APA լրատվական գործակալության կողմից հրապարակված «Թեհրան և Բաքու. Պատմությունից ծնված հարևանություն, ապագայի հորիզոնում գործընկերություն» հոդվածում, Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է Արաքս գետի հյուսիսային ափի հարևանների հետ Իրանի անխզելի պատմական և մշակութային կապերին: Աբբաս Արաղչին գրել է, որ վճռորոշ պահերին Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ եղել է այս տարածաշրջանի երկրների հուսալի գործընկերը։
-
Հայաստանից ժամանած թատերախումբը հանդես է եկել Իրանի միջազգային թատերական փառատոնի բեմում
Դեկտեմբեր 10, 2025 14:02Իրանի արևմուտքում գտնվող Համադան քաղաքում անցկացվող մանկապատանեկան թատերական 30-րդ միջազգային փառատոնի հիգերորդ օրը ,Հայաստանը միջազգային հյուրերի շարքում հանդես եկավ «Մկների ժողովը» ներկայացմամբ։ Այս ստեղծագործության հեղինակը Աթաբեկ Խնկոյանն է ,իսկ բեմադրության ռեժիսոր՝ Սոնա Մարտիրոսյանը։«Մկների ժողովը» բեմ է բարձրացել և հանդիսատեսին ներկայացվել Համադանի Ֆաջր դահլիճում։
-
Իրանի նախագահի այցը Ղազախստան և Թուրքմենստան, քայլ է դեպի ԵԱՏՄ-ում մերձեցման ամրապնդում
Դեկտեմբեր 10, 2025 13:13ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը երկօրյա այցով մեկնել է Ղազախստան և Թուրքմենստան: Այցի շրջանակներում նախատեսված են պաշտոնական հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, համագործակցության փաստաթղթերի ստորագրում, մասնակցություն առևտրային համաժողովներին, ինչպես նաև Թուրքմենստանում կայանալիք «Խաղաղության և վստահության գագաթնաժողովին»:
-
Վենեսուելայի ափերին ամերիկյան նավատորմի տեակայումը խախտում է միջազգային կանոնները
Դեկտեմբեր 10, 2025 12:20Իր վենեսուելացի գործընկեր Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույցում, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը դատապարտել է ԱՄՆ ռազմական նավատորմի տեղակայումը Վենեսուելայի ափերի մոտ, այդ քայլը որակելով անօրինական գործողություն և միջազգային կանոնների խախտում: Նա նշել է, որ ԱՄՆ-ի այս քայլը վտանգավոր է և սպառնում է համաշխարհային խաղաղությանը և անվտանգությանը։