Հայաստանից ժամանած թատերախումբը հանդես է եկել Իրանի միջազգային թատերական փառատոնի բեմում
https://parstoday.ir/hy/news/iran-i240240-Հայաստանից_ժամանած_թատերախումբը_հանդես_է_եկել_Իրանի_միջազգային_թատերական_փառատոնի_բեմում
Իրանի  արևմուտքում գտնվող  Համադան քաղաքում անցկացվող մանկապատանեկան թատերական 30-րդ միջազգային փառատոնի հիգերորդ օրը ,Հայաստանը միջազգային հյուրերի շարքում հանդես եկավ «Մկների ժողովը» ներկայացմամբ։ Այս ստեղծագործության հեղինակը Աթաբեկ Խնկոյանն է ,իսկ բեմադրության ռեժիսոր՝ Սոնա Մարտիրոսյանը։«Մկների ժողովը» բեմ է բարձրացել և հանդիսատեսին ներկայացվել Համադանի Ֆաջր դահլիճում։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2025 14:02 Asia/Tehran
  • Հայաստանից ժամանած թատերախումբը հանդես է եկել Իրանի միջազգային թատերական փառատոնի բեմում

Իրանի  արևմուտքում գտնվող  Համադան քաղաքում անցկացվող մանկապատանեկան թատերական 30-րդ միջազգային փառատոնի հիգերորդ օրը ,Հայաստանը միջազգային հյուրերի շարքում հանդես եկավ «Մկների ժողովը» ներկայացմամբ։ Այս ստեղծագործության հեղինակը Աթաբեկ Խնկոյանն է ,իսկ բեմադրության ռեժիսոր՝ Սոնա Մարտիրոսյանը։«Մկների ժողովը» բեմ է բարձրացել և հանդիսատեսին ներկայացվել Համադանի Ֆաջր դահլիճում։ 

Այս մշակութային ներկայությունը փառատոնի հինգերորդ օրվա բազմազան ծրագրերի մի մասն էր, որի շրջանակներում Համադան քաղաքում տեղի են ունենում բեմական և փողոցային ներկայացումներ՝ տեղական և արտասահմանյան թատերախմբերի մասնակցությամբ։ Փառատոնը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 11-ը՝ «Այսօրվա երեխան, նոր պատմությունը, վաղվա բեմը» կարգախոսով։

Այս կարևոր մշակութային միջոցառմանը Հայաստանից ժամանած թատերական խմբի  ներկայությունը քայլ է երկու հարևան երկրների միջև գեղարվեստական ​​և մշակութային փոխանակումների ամրապնդման ուղղությամբ և ցույց է տալիս համատեղ կարողությունները կատարողական արվեստի ոլորտում։ Այս քայլը  կնպաստի փառատոնի մշակութային մթնոլորտի հարստացմանը և երկու ժողովուրդների երեխաների ու դեռահասների միջև հաղորդակցության ավելի շատ կամուրջների ստեղծմանը։