Վենեսուելայի ափերին ամերիկյան նավատորմի տեակայումը խախտում է միջազգային կանոնները
https://parstoday.ir/hy/news/iran-i240224-Վենեսուելայի_ափերին_ամերիկյան_նավատորմի_տեակայումը_խախտում_է_միջազգային_կանոնները
Իր վենեսուելացի գործընկեր Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույցում, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը դատապարտել է ԱՄՆ ռազմական նավատորմի տեղակայումը Վենեսուելայի ափերի մոտ, այդ քայլը որակելով անօրինական գործողություն և միջազգային կանոնների խախտում: Նա նշել է, որ ԱՄՆ-ի այս քայլը վտանգավոր է և սպառնում է համաշխարհային խաղաղությանը և անվտանգությանը։
(last modified 2025-12-10T12:20:51+00:00 )
Դեկտեմբեր 10, 2025 15:50 Asia/Tehran
  • Վենեսուելայի ափերին ամերիկյան նավատորմի տեակայումը խախտում է միջազգային կանոնները

Իր վենեսուելացի գործընկեր Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույցում, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը դատապարտել է ԱՄՆ ռազմական նավատորմի տեղակայումը Վենեսուելայի ափերի մոտ, այդ քայլը որակելով անօրինական գործողություն և միջազգային կանոնների խախտում: Նա նշել է, որ ԱՄՆ-ի այս քայլը վտանգավոր է և սպառնում է համաշխարհային խաղաղությանը և անվտանգությանը։

Ընդգծելով Թեհրանի և Կարակասի միջև ռազմավարական դաշինքի և երկարատև բարեկամության սկզբունքի կարևորությունը՝ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Վենեսուելային համարում է իր իսկական ընկերն ու դաշնակիցը և աջակցում է երկրին բոլոր հանգամանքներում, հատկապես ներկայիս ճգնաժամային իրավիճակում: Նա հայտարարել է Վենեսուելայի անկախությանը, անվտանգությանը և կայունությանն  Իրանի լիակատար աջակցության մասին։ Փեզեշքյանն ընդգծել է Իրանի պատրաստակամությունը՝ ընդլայնել համապարփակ համագործակցությունը բոլոր ոլորտներում:
Նիկոլաս Մադուրոն բարձր է գնահատել է Իրանի մշտական աջակցությունը և երկու երկրների միջև հարաբերությունները որակել է որպես խաղաղության և համագործակցության մոդել: Նա նշել է, որ Կարիբյան տարածաշրջանում ԱՄՆ-ի վերջին գործողությունները սադրիչ են և հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի անհիմն պդումները քննադատության են արժանացել համաշխարհային հասարակական կարծիքի և Վենեսուելայի ժողովրդի կողմից: Ընդգծելով իր երկրի ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը՝ Մադուրոն վստահեցրել է, որ Վենեսուելան այսօր ավելի ուժեղ է, քան անցյալում, և կշարունակի զարգացման և առաջընթացի ուղին՝ ցանկացած արտաքին ճնշման դեմ։