-
Փեզեշքյան․ Իրանի հետ հարաբերություններն ամրապնդելու Պակիստանի ջանքերն արժեքավոր են
Օգոստոս 12, 2026 12:24ԻԻՀ նախագահը Պակիստանի ներքին գործերի նախարար Սեյյեդ Մոհսեն Նաղվիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրների մշակութային կապերին, հայտարարել է, որ Պակիստանի վարչապետի և մյուս պաշտոնատար անձանց՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համերաշխության, հարաբերությունների ամրապնդման և կապերի զարգացման ձգտումը Թեհրանի համար շատ արժեքավոր է։
-
Գեներալ Նեմաթի․ քանի դեռ թշնամին չի ընդունել իր պարտությունը, մենք կմնանք մարտի դաշտում
Օգոստոս 12, 2026 11:36Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Նոզար Նեմաթին, ընդգծելով Իրանի զինված ուժերի՝ Իսլամական Հանրապետությունը պաշտպանելու պատրաստվածությունը, հայտարարել է․ «Աստվածային կամքը մեր հաղթանակի օգտին է, և մենք հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք։ Թշնամու դեմ պայքարում նույնպես կմնանք մարտի դաշտում այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ընդունել իր պարտությունը»։
-
Մոհսեն Ռեզայի. ԱՄՆ-ը պետք է վերջ տա պատերազմին
Օգոստոս 12, 2026 09:48Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ն է Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծովում անկայունության ստեղծման պատճառը։
-
Մոհսեն Ռեզայի․ Իրանը չի նահանջի իր իրավունքների և շահերի պաշտպանության հարցում՝ ի դեմս սպառնալիքների
Օգոստոս 11, 2026 18:01Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար և խորհրդում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Մոհսեն Ռեզային ընդգծել է, որ Իրանը չի նահանջի իր ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության հարցում՝ ի դեմս որևէ սպառնալիքի՝ միաժամանակ շեշտելով զսպման կարողությունների ամրապնդման և սպառնալիքների առնչությամբ վճռական որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը։
-
Չպետք է թույլ տալ՝ Հայաստանը բեմահարթակ դառնա այլ երկրների համար․ Իրանի հյուպատոս
Օգոստոս 11, 2026 17:49Հայաստանն ու Իրանը հազարավոր տարիների պատմական անցյալ ունեն, համերաշխ ապրել են կողք կողքի, ու չպետք է թույլ տալ երրորդ երկրներին միջամտել այդ հարաբերություններին։ Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։
-
Հեղափոխության առաջնորդի կողմից վեց բարձրաստիճան զինվորական հրամանատարների նշանակումը
Օգոստոս 11, 2026 17:30Իսլամական հեղափոխության առաջնորդն առանձին հրամանագրերով վեց բարձրաստիճան հրամանատարների է նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և «Բասիջ»-ի (աշխարհազորայիներ) համակարգերում։
-
Ղարիբաբադի․ Կասպից ծովի անվտանգությունը պետք է ապահովեն մերձափնյա պետությունները
Օգոստոս 11, 2026 17:24Իրանի արտաքին գործերի նախարարի՝ իրավական և միջազգային հարցերով տեղակալն ընդգծել է, որ Կասպից ծովի անվտանգությունը, կայունությունը և ապագան պետք է որոշեն և ապահովեն մերձափնյա պետությունները՝ առանց տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի միջամտության։
-
Արաղչի․ Իրանն աշխարհին ապացուցեց, որ հզոր և անպարտելի ուժ է
Օգոստոս 11, 2026 17:18Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է․ «Վերջին հակամարտության ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունն աշխարհին ապացուցեց իր կարողությունը՝ ցույց տալով, որ հզոր և անպարտելի ուժ է»։
-
ԻՀՊԿ-ի խոսնակ․ Իրանի դեմ պատերազմը բացահայտեց ԱՄՆ-ի ռազմավարական խոցելիությունը
Օգոստոս 11, 2026 16:44Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբբին հայտարարել է, որ «Ռամադանի պատերազմը» (Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները) բացահայտել է Ամերիկայի ռազմավարական խոցելիությունը և ցույց տվել ԻԻՀ հզորության ազդեցությունը ռազմական, տնտեսական և քաղաքական հավասարումների վրա։
-
Գեներալ-մայոր Աբդոլլահի․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել ԻՀՊԿ-ին
Օգոստոս 11, 2026 16:41Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շնորհավորել է գեներալ-մայոր Վահիդիին՝ ԻՀՊԿ գլխավոր հրամանատար նշանակվելու կապակցությամբ՝ ընդգծելով Գլխավոր շտաբի լիակատար պատրաստակամությունը՝ ռազմավարական աջակցություն և օժանդակություն ցուցաբերելու ԻՀՊԿ-ին։