-
Բաղայի. Իրանի ուժը երաշխիք է, որ ԱՄՆ-ն հավատարիմ կմնա հնարավոր փոխըմբռնմանը
Մայիս 25, 2026 16:33Pars Today - Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է. «ԱՄՆ-ի կողմից բանակցություններում հնարավոր փոխըմբռնմանը հավատարիմ մնալու երաշխիքը հիմնված է մեր ուժի և այն դասի վրա, որը մեր ազգը տվել է ագրեսորներին»։
-
Խաթամ ալ-Անբիա շտաբի հրամանատարը զգուշացնում է ցանկացած ագրեսիայի վճռական պատասխանի մասին
Մայիս 24, 2026 18:19ԻՀՊԿ-ի Խաթամ ալ-Անբիա շտաբի հրամանատարը ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են վճռականորեն արձագանքել ցանկացած ագրեսիայի և թույլ չեն տա, որ կրկնվեն դառը պատմական փորձառությունները: Նա ասել է, որ ամերիկա-սիոնիստական թշնամիները տեղ չեն ունենա տարածաշրջանի ապագա համակարգում, և որ առաջիկա զարգացումները կենտրոնացած կլինեն իսլամական Իրանի վրա:
-
Փեզեշքիան. Իրանը չի ձգտում միջուկային զենքի
Մայիս 24, 2026 18:17Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների գործընթացին անդրադառնալով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարեց, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է աշխարհին վստահեցնել, որ չի ձգտում միջուկային զենք ստեղծել: Նա ընդգծեց, որ Իրանը ցանկանում է կայունություն տարածաշրջանում, և որ հենց սիոնիստական ռեժիմն է փորձում պահպանել պատերազմն ու անապահովությունը տարածաշրջանում:
-
Իսրայելական անօդաչու թռչող սարքը խոցվել է Հորմոզգանի երկնքում. Իրանի նոր պաշտպանական ուղերձը լրտեսական գործունեությանը
Մայիս 24, 2026 16:10Սիոնիստական ռեժիմի լրտեսական անօդաչու թռչող սարքը թիրախավորվել և խոցվել է Հորմոզգան նահանգի երկնքում Իրանի Իսլամական Հանրապետության բանակի պաշտպանական համակարգի կողմից։
-
Խորամշահրի ազատագրման տարեդարձի կապակցությամբ ուղղված ուղերձում խորհրդարանի նախագահը շեշտել է, որ ոչ մի թշնամի չի կարող դիմակայել Իրանի սիրող և հավատարիմ զինվորներին
Մայիս 24, 2026 11:06Ուղերձում ասվում է. «Խորդադի 3-ը հիշեցում է պայքարողների քաջության մասին, ովքեր պայքարեցին սատանայի դեմ և սիրելի Խորամշահրը դուսր բերեցին Սադամի Բաաս ռեժիմի հանցագործների կոկորդից։ Մեծ օր, երբ աշխարհը սեփական աչքերով տեսավ մեծ իմամ Խոմեյնու զինվորների կամքի ուժը, և պատմության մեջ գրանցեց նրանց օրինակելի քաջությունը։
-
Փեզեշքյան. Այսօրվա Խորամշահրն Իրանն է, Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը
Մայիս 24, 2026 11:00ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն X-ում գրել է.
-
ԻՀՊԿ հրամանատար․ Իրանի գիտակից ժողովուրդը բանակցությունների պայմաններում կխափանի թշնամու ծրագրերը
Մայիս 24, 2026 10:43ԻՀՊԿ հրամանատարը իրանական խորդադի ամսի 3-ի (մայիսի 24, Խորամշահր քաղաքի ազատագրման օր) կապակցությամբ ուղերձ է հրապարակել, որումա սվում է․ «Անկասկած, Իրանի մեծ և խոհեմ ժողովուրդը, պատերազմի ավարտին ուղղված բանակցությունների մթնոլորտում, պահպանելով և խորացնելով միասնությունն ու զգոնությունը, ինչպես նաև հետևելով խորամանկ ու ուխտադրուժ թշնամու գործողություններին, կչեզոքացնի նրա ծրագրերը»։
-
Բաղայի. Մենք կենտրոնացած ենք պարտադրված պատերազմի դադարեցման վրա. Իրանի անփոփոխ պահանջը բոլոր պատժամիջոցների վերացումն է
Մայիս 24, 2026 10:06ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Պակիստանի բանակի հրամանատարի Թեհրան այցի նպատակն է շարունակել Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղերձների փոխանակումը։
-
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը հատուկ գնահատել է Սիստան և Բալուչեստանի ժողովրդին՝ այդ նահանգ ուղարկելով պատվիրակություն երախտագիտության համար
Մայիս 23, 2026 16:59«Պարտադրված երրորդ պատերազմի» ժամանակ Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բալուչեստան նահանգի ժողովրդի ներկայության և դերակատարության համար, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից այս նահանգ է ուղարկվել հատուկ պատվիրակություն․ քայլ, որը, ըստ պաշտոնյաների, առաջին անգամ է ձեռնարկվում էլիտային, հոգևորականներին և ժողովրդի տարբեր շերտերին անմիջականորեն երախտագիտություն հայտնելու նպատակով և վկայում է երկրի վերջին զարգացումներում այս շրջանի դերի նկատմամբ հատուկ ուշադրության մասին։
-
Ղալիբաֆ. Իրանի արձագանքը ցանկացած նոր ամերիկյան արկածախնդրության ավելի հզոր կլինի
Մայիս 23, 2026 16:49Թեհրանում Պակիստանի բանակի հրամանատար գեներալ Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը վերականգնել են իրենց մարտունակությունը հրադադարի ընթացքում, և ԱՄՆ-ի ցանկացած նոր գործողությունների դեպքում Իսլամական Հանրապետության արձագանքը կլինի ավելի հզոր և դառը, քան անցյալում։