-
Մեկնաբանություն- Գիզ-Գալասի ամբարտակը՝ ջուրը բարեկամության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման միջոցի վերածելու խորհրդանիշ
Մայիս 19, 2024 15:24Այսօր կիրակի, սահմանամերձ Խոդաաֆարին քաղաքում, ԻԻՀ և Ադրբեջանի նախագահների ներկայությամբ բացվել է Իրանի հյուսիս-արևմուտքում ամենամեծ ջրային նախագիծը՝ Գիզ-Գալասի ամբարտակը:
-
Լուրեր են շրջանառվել Իրանի նախագահին և նրա ուղեկիցներին տեղափոխող ուղղաթիռի վթարի ենթարկվելու մասին
Մայիս 19, 2024 14:26Լուրեր են հաղորդվում, որ Իրանի իսլամական հանրապետության նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջուլֆայի շրջանում։
-
Իրանի նախագահ. Արաքս գետը կապող օղակ է այս գետի սահմանակից երկրների միջև
Մայիս 19, 2024 14:08ԻԻՀ նախագահը Արաքս գետը համարել է այս սահմանամերձ գետի սահմանակից երկրների կապող օղակը և ասել, որ Իրանի հարաբերությունները Ադրբեջանի հետ, ըստ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, դուրս են բարիդրացիական հարաբերություններից և այս հարաբերությունները ոչ մի դեպքում չեն խզվի:
-
ՄԱԿ-ի պաշտոնյա. Ոչ մի երկիր նման ծավալի ծառայություններ չի մատուցում փախստականներին, ինչպիսին Իրանն է
Մայիս 19, 2024 13:55ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչության ղեկավարն ասել է.- Իրանում մեծ թվով փախստականներ են ապրում և փախստականներին Իրանի Իսլամական Հանրապետության ծառայությունները եզակի են աշխարհում։
-
ԲՐԻԿՍ-ի անդամները ստեղծում են միասնական արժույթ՝ դոլարից կախվածությունից ազատվելու համար. Իրանի ԱԳՆ
Մայիս 19, 2024 13:08ԲՐԻԿՍ (միջպետական միություն՝ բաղկացած ինը պետությունից՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, ԱՄԷ, Իրան, Եգիպտոս և Եթովպիա) անդամ պետությունները ստեղծում են միասնական արժույթի ներդրման ենթակառուցվածք, լրագրողներին ասել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Կանին «Ռուսաստան - Իսլամական աշխարհ. Կազանֆորում 2024» համաժողովի շրջանակում։
-
Իրանի բռնցքամարտի հավաքականը Ղազախստանի միջազգային մրցումներում նվաճել է երեք մեդալներ
Մայիս 19, 2024 12:58Իրանի բռնցքամարտի հավաքականը Ղազախստանի միջազգային մրցումներում նվաճել է մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալներ։
-
Իրանի թեքվոնդոյի հավաքականը հինգերորդ անգամ դարձավ Ասիայի չեմպիոն
Մայիս 19, 2024 11:59Իրանի թեքվոնդոյի ազգային հավաքականը հինգերորդ անգամ նվաճեց Ասիայի թեքվոնդոյի չեմպիոնի տիտղոսը։
-
Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել
Մայիս 19, 2024 08:30Իրանի և Ադրբեջանի նախագահները մայիսի 19-ին կմասնակցեն երկու երկրների սահմանին, Արաքս գետի վրա կառուցված ամբարտակի բացման արարողությանը:
-
Իրանի Իսլամական Հանրապետությունը 50%-ով ավելացնելու է արտահանվող պաշտպանական արտադրանքի արտադրությունը
Մայիս 18, 2024 14:41Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության խոսնակն ասել է.-Այս տարի նպատակ է դրվել արտահանվող պաշտպանական արտադրանքի արտադրության ոլորտում նախորդ տարվա համեմատ ունենալ 50 տոկոսանոց աճ։
-
Իրանի եւ Թուրքիայի միջև էլեկտրաէներգիայի առեւտրի մեկնարկը
Մայիս 18, 2024 14:24Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության, փոխանցման եւ բաշխման կառավարման «Tavanir» ընկերության գլխավոր տնօրենը հայտնել է Իրանի եւ Թուրքիայի միջեւ էլեկտրաէներգիայի առեւտուրն սկսվելու մասին։