Իրանի թեքվոնդոյի հավաքականը հինգերորդ անգամ դարձավ Ասիայի չեմպիոն
Իրանի թեքվոնդոյի ազգային հավաքականը հինգերորդ անգամ նվաճեց Ասիայի թեքվոնդոյի չեմպիոնի տիտղոսը։
Մայիսի 16-ից, 33 երկրի 244 թեքվոնդիստների մասնակցությամբ Վիետնամի Դանանգ քաղաքի Տիեն Սոն դահլիճում կայացած Թեքվոնդոյի Ասիայի 26-րդ առաջնությունն ավարտվեց մայիսի 18-ին և չեմպիոն հանդիսացավ Իրանի տղամարդկանց հավաքականը։
Այս մրցաշարի ավարտին Իրանի թեքվոնդոյի տղամարդկանց ազգային հավաքականը նվաճեց 3 ոսկե (Մեհդի Հաջի Մուսայի, Մոհամմադ Հոսեյն Յազդանի և Արյան Սալիմի), մեկ արծաթե (Ալի Խոշրոու) և մեկ բրոնզե մեդալներ (Մեթին Ռեզայի) և այդպիսով հինգերորդ անգամ դարձավ Ասիայի թեքվոնդոյի չեմպիոն։
Երկրորդ տեղում է Հարավային Կորեան՝ երեք ոսկի, մեկ արծաթ և մեկ բրոնզ մեդալներով, իսկ Ուզբեկստանն ու Սաուդյան Արաբիան երրորդ և չորրորդ են դարձել։
Իրանի թեքվոնդոյի ազգային հավաքականը չեմպիոն է դարձել նաև 2008, 2010, 2014 և 2016 թվականներին:
Թեքվոնդոյի Ասիայի առաջնության կանանց բաժնում արծաթե և բրոնզե մեդալներ նվաճեցին իրանցի մարզուհիներ՝ Միլկա Միրհոսեյնին և Սաիդեհ Նասիրին: