Իրանի եւ Թուրքիայի միջև էլեկտրաէներգիայի առեւտրի մեկնարկը
https://parstoday.ir/hy/news/iran-i218092-Իրանի_եւ_Թուրքիայի_միջև_էլեկտրաէներգիայի_առեւտրի_մեկնարկը
Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության, փոխանցման եւ բաշխման կառավարման «Tavanir» ընկերության գլխավոր տնօրենը հայտնել է Իրանի եւ Թուրքիայի միջեւ էլեկտրաէներգիայի առեւտուրն սկսվելու մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2024 14:24 Asia/Tehran
  • Իրանի եւ Թուրքիայի միջև էլեկտրաէներգիայի առեւտրի մեկնարկը

Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության, փոխանցման եւ բաշխման կառավարման «Tavanir» ընկերության գլխավոր տնօրենը հայտնել է Իրանի եւ Թուրքիայի միջեւ էլեկտրաէներգիայի առեւտուրն սկսվելու մասին։

Մուստաֆա Ռաջաբի Մաշհադին վիրտուալ տարածքում արած գրառման մեջ անդրադառնալով Անկարայում Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի հետ ունեցած հանդիպմանը գրել է,- «Կողմերն ընդգծել են էլեկտրաէներգիայի առեւտուրը վերջնականացնելու  անհրաժեշտությունը, եւ որոշվել է, որ էլեկտրաէներգիայի փոխանակումը երկու երկրների միջեւ պետք է որքան հնարավոր է շուտ մտնի շահագործման եւ ներդրման փուլ»։

«Էլեկտրաէներգիայի առեւտուրը երկու երկրների միջեւ կսկսվի 100 մեգավատից եւ կարճ ժամկետում կհասնի 500 մեգավատի »,- ասել է  Մուստաֆա Ռաջաբի Մահշադին։