-
Նախորդ տարի 1,2 միլիոն զբոսաշրջիկ, այդ թվում՝ Հայաստանից, բուժման նպատակով այցելել է Իրան
Փետրվար 15, 2024 07:03Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարն ասել է․ «Նախորդ տարի 1,2 միլիոն զբոսաշրջիկ, այդ թվում՝ Հայաստանից, բուժման նպատակով այցելել է Իրան»։
-
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը Պարսից ծոցի կղզիներում ներկայացրել են նոր թեւավոր հրթիռային համակարգեր
Փետրվար 14, 2024 14:38Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովուժը Պարսից ծոցի Բումուսայի և Մեծ Թոնբ կղզիներում ներկայացրել է իր նոր թեւավոր հրթիռային համակարգերը: Այս համակարգերն իրենց հրթիռները կրակում են շարժվող բեռնատարներից, և կարող են ճշգրտորեն խոցել նախատեսված թիրախը։
-
Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ. Տարածաշրջանային կայունությունը կախված է անվտանգության ոլորտում հավաքական գործողություններից
Փետրվար 14, 2024 13:02Աֆղանստանի հարցերով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ տարածաշրջանի երկրները պետք է զգոն լինեն թշնամիների հակաանվտանգային և ապակայունացնող ծրագրերի նկատմամբ՝ ասելով, որ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը կախված են անվտանգության ոլորտում հավաքական գործողություններից։
-
Իրանի ապրանքաշրջանառության 41 տոկոսանոց աճը՝ Շանհայան կազմակերպության անդամների հետ
Փետրվար 14, 2024 12:45Իրանի հանքարդյունաբերության և առևտրի տան Առևտրի զարգացման հանձնաժողովի խոսնակը հայտնել է վերջին 10 ամսում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների հետ Իրանի առևտրի քաշային 40,7 տոկոսանոց և արժեքային 5,5 տոկոսանոց աճի մասին։
-
Իրանի Բուշեհրի ատոմակայանի 2 բլոկների կառուցումը՝ ԻՀՊԿ-ի կողմից
Փետրվար 14, 2024 12:37Իրանի հարավում գտնվող Բուշեհրի նահանգապետը հայտարարել է, որ Բուշեհրում տեղացի մասնագետների կողմից կառուցվում են 2 նոր ատոմակայաններ՝ յուրաքանչյուրը 1080 մեգավատտ էլեկտրաէներգիա արտադրելու հզորությամբ։ Նախագծման, հատակագծերի պատրաստման, իրագործման և բոլոր այլ փուլերը իրականացվում են իրանցի մասնագետների կողմից։
-
ԻԻՀ ձայնի հայերեն ռադիոժամի թղթակցի հարցազրույցը ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարարի հետ
Փետրվար 14, 2024 12:092024թ․ փետրվարի 14-15-ին Թեհրանում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաԺողովի 18-րդ նիստը, որի ընթացքում քննարկվում են առանցքային մի շարք հարցեր, ամփոփվում են կատարված աշխատանքները և նախանշվում են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հեռանկարային նոր ծրագրեր։
-
Իրանում պայթյուն է տեղի ունեցել գազատարի վրա
Փետրվար 14, 2024 09:10Իրանի Բորուջեն քաղաքի գազատարի գլխավոր գծի վրա պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
-
Իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարության նախաձեռնությամբ կայացել է իսլամական հեղափոխության հաղթանակի 45 ամյակին նվիրված միջոցառում՝ կրոնական փոքրամասնությունների պատվին
Փետրվար 14, 2024 08:29Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի արարողությունների շրջանակում, Իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարության մշակութային բաժինը փետրվարի 13-ին երեկոյան կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էր նաև նախարար Մոհամադ Մեհդի Էսմայիլին:
-
Թեհրանում մեկնարկել է Իրան-Հայաստան տնտեսական համատեղ հանձնաժողովի նիստը
Փետրվար 14, 2024 07:51Թեհրանում մեկնարկել է Իրան-Հայաստան տնտեսական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը։
-
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Իրանում բացվել է ավելի քան 90 հազար շարժական և ֆիքսված ընտրատեղամաս
Փետրվար 14, 2024 07:44Իրանի ԿԸՀ ղեկավարը հայտարարել է, որ երկրում բացվել է ավելի քան 90 հազար շարժական և ֆիքսված ընտրատեղամաս, որտեղ կանցկացվեն իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի և Բանիմացների խորհրդի 6-րդ շրջանի ընտրությունները։