Իրանի Բուշեհրի ատոմակայանի 2 բլոկների կառուցումը՝ ԻՀՊԿ-ի կողմից
Փետրվար 14, 2024 12:37 Asia/Tehran
Իրանի հարավում գտնվող Բուշեհրի նահանգապետը հայտարարել է, որ Բուշեհրում տեղացի մասնագետների կողմից կառուցվում են 2 նոր ատոմակայաններ՝ յուրաքանչյուրը 1080 մեգավատտ էլեկտրաէներգիա արտադրելու հզորությամբ։ Նախագծման, հատակագծերի պատրաստման, իրագործման և բոլոր այլ փուլերը իրականացվում են իրանցի մասնագետների կողմից։
Բուշեհրի նահանգապետի խոսքով՝ Բուշեհրի ատոմակայանի 2 նոր բլոկների շինարարության մի մասն իրականացնելու է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։