ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել. ԻՀՊԿ
https://parstoday.ir/hy/news/iran-i248918-ՀՀ_ի_հետ_tripp_նախագծի_վերաբերյալ_որևէ_պայմանավորվածություն_ձեռք_չենք_բերել._ԻՀՊԿ
Հակառակ հայկական կողմի պնդումների՝ մենք Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ նախնական պայմանավորվածություն չենք ձեռք բերել, հայտարարել է գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին՝ մեկնաբանելով TRIPP նախագծի շուրջ իրավիճակը և Հայաստանի հետ բանակցությունները, հաղորդում է ԻՀՊԿ թելեգրամյան ալիքը։
(last modified 2026-08-13T16:25:47+00:00 )
Օգոստոս 13, 2026 19:45 Asia/Tehran
  • ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չենք  բերել. ԻՀՊԿ

Հակառակ հայկական կողմի պնդումների՝ մենք Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ նախնական պայմանավորվածություն չենք ձեռք բերել, հայտարարել է գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին՝ մեկնաբանելով TRIPP նախագծի շուրջ իրավիճակը և Հայաստանի հետ բանակցությունները, հաղորդում է ԻՀՊԿ թելեգրամյան ալիքը։

«Այս հարցի շուրջ չկա ո՛չ իրական փոխըմբռնում, ո՛չ էլ ընդհանուր շփման կետ։ Մենք բաց և հստակ Հայաստանի ուշադրությանն ենք հասցրել մեր կարմիր գծերը։  Հետևաբար, Հայաստանի խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

Մյուս կողմից, եթե մենք դեմ ենք ԱՄՆ ներկայությանը Պարսից ծոցում, ապա ինչո՞ւ պետք է աջակցենք նրանց ներկայությանը Հարավային Կովկասում։ Մենք տարածաշրջանն ու մեր սահմանների անվտանգությունը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն։ Ուստի այդ նախագիծն իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար։

Մենք շարունակում ենք բանակցությունները Հայաստանի հետ։ Սակայն եթե այնտեղ անվտանգության պատասխանատվությունը դրվի ամերիկյան զինված ուժերի վրա, Իրանը վերապահում է իրեն պատասխան գործողությունների իրավունքը և համապատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունը։

Ավելի լավ կլիներ, եթե հայ սահմանապահներն ինքնուրույն վերահսկեին իրանա-հայկական սահմանը և դրանով անցնող երթուղիները»,-  մեջբերում է գեներալ-մայոր Սաֆավիին։