Իսրայելական ռեժիմը շարունակում է հարձակումները Լիբանանի հարավի ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i248902-Իսրայելական_ռեժիմը_շարունակում_է_հարձակումները_Լիբանանի_հարավի_ուղղությամբ
Իսրայելի ռեժիմի բանակը, շարունակելով հրադադարի համաձայնագրի խախտումները, օդային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին, ինչպես նաև պայթեցրել և հրկիզել մի շարք բնակելի տներ։
(last modified 2026-08-13T13:17:12+00:00 )
Օգոստոս 13, 2026 16:45 Asia/Tehran
  • Իսրայելական ռեժիմը շարունակում է հարձակումները Լիբանանի հարավի ուղղությամբ

Իսրայելի ռեժիմի բանակը, շարունակելով հրադադարի համաձայնագրի խախտումները, օդային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին, ինչպես նաև պայթեցրել և հրկիզել մի շարք բնակելի տներ։

Իսրայելական ռեժիմի զինվորականները հինգշաբթի օրը պայթեցրել և հրկիզել են տներ Լիբանանի հարավային նահանգի Մաջդալ Զուն և Ալ-Մանսուրի բնակավայրերում, ինչպես նաև դրանց հարակից հովիտներում։ Ռեժիմի ռազմական ինքնաթիռները երկու անգամ հարվածել են Ալ-Մանսուրի բնակավայրին, իսկ հզոր պայթյունների ձայները լսվել են Սուր քաղաքում։

Հարձակումները շարունակվում են այն բանից հետո, երբ Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը չորեքշաբթի օրը կտրականապես մերժել է հարավային Լիբանանի գյուղերի և քաղաքների ոչնչացումը արդարացնելու՝ Իսրայելի ռեժիմի ներկայացրած հիմնավորումները։ Նա նշել է, որ ամբողջական գյուղերը «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտներ համարելու պնդումը որևէ տրամաբանության չի համապատասխանում և միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի լուրջ խախտում է։

Լիբանանի վարչապետն ընդգծել է, որ Իսրայելի ռեժիմը, հարձակումների, հարավային շրջաններ ներթափանցելու, ինչպես նաև տների, բնակելի թաղամասերի, ենթակառուցվածքների, պետական կառույցների և կրոնական վայրերի ոչնչացման գործողություններով շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։

Լիբանանի բանակը ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հարավի ուղղությամբ Իսրայելի ռեժիմի շարունակվող հարձակումները խոչընդոտում են Լիբանանի բանակի ուժերի տեղակայման գործընթացին և բնակիչների վերադարձին իրենց բնակավայրեր։ Լիբանանի բանակը հարձակումները որակել է որպես Իսրայելի ռեժիմի կողմից հարավային գյուղերին ու քաղաքներին հնարավորինս մեծ վնաս հասցնելու և տարածաշրջանում կայունության հաստատումը կանխելու կործանարար քաղաքականության շարունակություն։

Հիշեցնենք, որ Լիբանանի և Իսրայելի ռեժիմի միջև միջազգային միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը Իսրայելի ռեժիմը բազմիցս խախտել է, մինչդեռ միջազգային հանրությունը մինչ այժմ այդ գործողությունների նկատմամբ արդյունավետ արձագանք չի ցուցաբերել։