Ծովակալ Ազմայի․ իրականությունը պետք է տեսնել դաշտում, ոչ թե ամերիկացիների հայտարարություններում
https://parstoday.ir/hy/news/iran-i248934-Ծովակալ_Ազմայի_իրականությունը_պետք_է_տեսնել_դաշտում_ոչ_թե_ամերիկացիների_հայտարարություններում
ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատարն ասել է, որ Հորմուզի նեղուցը փակ է, և իրականությունը պետք է գնահատել տեղում, ոչ թե ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունների ու հաղորդագրությունների հիման վրա։
(last modified 2026-08-14T08:53:53+00:00 )
Օգոստոս 14, 2026 12:22 Asia/Tehran
  • Ծովակալ Ազմայի․ իրականությունը պետք է տեսնել դաշտում, ոչ թե ամերիկացիների հայտարարություններում

ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատարն ասել է, որ Հորմուզի նեղուցը փակ է, և իրականությունը պետք է գնահատել տեղում, ոչ թե ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունների ու հաղորդագրությունների հիման վրա։

Ծովակալ Ալի Ազմային ասել է․ «Հորմուզի նեղուցը փակ է, և այն գտնվում է Իրանի լիարժեք վերահսկողության տակ»։

Ռազմածովային ուժերի հրամանատարը շեշտել է, որ Հորմուզի նեղուցում որևէ գործողություն չի վրիպում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի մարտիկների ուշադրությունից։

Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը X-ում գրել է․ «Տարածաշրջանում նոր կարգի ամենակայուն ճանապարհը Հորմուզի մեխանիզմի իրականացումն է»։

Նա ընդգծել է, որ առաջնորդի հստակ ռազմավարությունը՝ Իրանի պայմանների չկատարման դեպքում պատերազմը հարձակողական բնույթի տեղափոխելու վերաբերյալ, անկասկած, կփոխի ուժերի հարաբերակցության պատկերը աշխարհում։

Մոխբերը նշել է, որ Պարսից ծոցի իր դաշնակիցներին պաշտպանելու ԱՄՆ-ի անկարողության փաստումից հետո տարածաշրջանում նոր կարգի ձևավորման ամենակայուն ճանապարհը Վաշինգտոնի ռազմական երաշխիքներից անկախ՝ Հորմուզի տնտեսական-անվտանգային մեխանիզմի իրականացումն է։