Իրանի Իսլամական Հանրապետության և Հունաստանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը
https://parstoday.ir/hy/news/iran-i248946-Իրանի_Իսլամական_Հանրապետության_և_Հունաստանի_արտաքին_գործերի_նախարարների_հեռախոսազրույցը
Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելու և մտքեր փոխանակելու երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։
(last modified 2026-08-14T13:03:18+00:00 )
Օգոստոս 14, 2026 16:25 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական Հանրապետության և Հունաստանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը

Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելու և մտքեր փոխանակելու երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։

Մատնանշելով Իրանի դեմ ԱՄՆ-ի շարունակվող ապօրինի և ագրեսիվ գործողությունները՝ այդ թվում՝ ծովային շրջափակումն ու հունիսի 18-ին ձեռք բերված պայմանավորվածության խախտումը, ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծեց Իրանի վճռականությունը՝ պաշտպանելու իր ազգային շահերն ու անվտանգությունը։

Ներկայացնելով Օմանի հետ երկկողմ բանակցությունների ընթացիկ վիճակը՝ կապված Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման ուղիների ստեղծման հետ, արտգործնախարարը նշեց, որ նեղուցում տիրող անապահովությունը ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեջիմի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ուղղակի հետևանքն է, և որ միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության ենթարկի ագրեսորներին ու օրենքը խախտող կողմերին ստեղծված իրավիճակի համար։

Սեյեդ Աբբաս Արաղչին նաև մատնանշեց մարդու իրավունքների հարցում Եվրոպական միության կողմից կիրառվող երկակի ստանդարտներն ու կեղծավոր մոտեցումը՝ մասնավորապես նշելով որոշ եվրոպական կողմերի լիակատար աջակցությունը սիոնիստական ​​ռեժիմին, ինչպես նաև նրանց անտարբերությունը պաղեստինցիների ցեղասպանության և Լիբանանում ու Իրանում այդ ռեժիմի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների նկատմամբ։ Նա մերժեց մարդու իրավունքների պատրվակով Իրանի դեմ միջամտողական հայտարարությունների ընդունումը՝ ընդգծելով, որ ԵՄ, հաշվի առնելով այս ոլորտում իր իսկ անցած ուղին, բարոյական հիմքեր չունի ուրիշներին դասեր տալու համար։

Հունաստանի ԱԳ նախարարը աջակցություն հայտնեց լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ​​գործընթացներին և հայտարարեց անհրաժեշտ ցանկացած տեխնիկական ու փորձագիտական ​​աջակցություն տրամադրելու՝ իր երկրի պատրաստակամության մասին։

Զրույցի ընթացքում կողմերն ընդգծեցին շարունակական խորհրդակցությունների և երկու երկրների միջև առկա երկարամյա հարաբերությունների պահպանման կարևորությունը։