Իրանի ապրանքաշրջանառության 41 տոկոսանոց աճը՝ Շանհայան կազմակերպության անդամների հետ
(last modified Wed, 14 Feb 2024 12:45:11 GMT )
Փետրվար 14, 2024 16:15 Asia/Tehran
  • Իրանի ապրանքաշրջանառության 41 տոկոսանոց աճը՝ Շանհայան կազմակերպության անդամների հետ

Իրանի հանքարդյունաբերության և առևտրի տան Առևտրի զարգացման հանձնաժողովի խոսնակը հայտնել է վերջին 10 ամսում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների հետ Իրանի առևտրի քաշային 40,7 տոկոսանոց և արժեքային 5,5 տոկոսանոց աճի մասին։

Սեյեդ Ռուհոլլահ Լաթիֆին ասել է.«Վերջին 10 ամիսների ընթացքում Իրանի և Շանհայի համագործակցության կազմակերպության 11 անդամների ու դիտորդ պետությունների միջև փոխանակվել է 64 միլիոն 311 հազար տոննա ոչ նավթային ապրանք՝ 37 միլիարդ 138 միլիոն 473 հազար դոլար արժողությամբ»։