-
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի դեսպանին
Հունվար 30, 2024 15:14Իրանի Իսլամական Հանրապետության դեմ բրիտանական ռեժիմի մեղադրանքների շարունակության հետևանքով Թեհրանում Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆը այսօր (երեքշաբթի) երեկոյան Իրանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Արևմտյան Եվրոպայի վարչության գլխավոր տնօրենի կողմից և նրան է ներկայացվել Թեհրանի խիստ բողոքը։
-
Թեհրանը Վաշինգտոնին. Իրանի տարածքի վրա հարձակումը կարմիր գիծ է
Հունվար 30, 2024 14:42«Ալ Ջազիրա»-ն հաղորդում է, որ Իրանը երրորդ կողմի միջոցով ուղերձ է հղել ԱՄՆ-ին, որ Իրանի վրա հարձակումը կարմիր գիծ է, և եթե Իրանի տարածքի վրա ամենափոքր հարձակումը տեղի ունենա՝ մարդկային զոհերով կամ առանց դրա, Իրանը ռազմական պատասխան կտա Միացյալ Նահանգներին։
-
Քանանիի պատասխանը Սթոլտենբերգին. ՆԱՏՕ-ն ինքն է անապահովության հիմնական պատճառը
Հունվար 30, 2024 14:10Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անհիմն մեղադրանքներն ու հայտարարությունները տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության դերի վերաբերյալ՝ ասելով «ՆԱՏՕ-ն ինքն է ամբողջ աշխարհում անապահովության ու անկայունության հիմնական պատճառը»։
-
Իրանը լուսանկարներում-Շիրազի Խան դպրոցը ներկայացնում է գիտության պատմությունը Իրանում
Հունվար 30, 2024 13:45Իրանի հարավում գտնվող Շիրազի Խան դպրոցը, որը 450 տարվա վաղեմություն ունի,վկայում է Իրանում գիտելիքների և ուսման հարուստ պատմության մասին:
-
ԻԻՀ առաջնորդ. Պատժամիջոցներն ու չարակամների թշնամանքը կարելի վերածել է հնարավորության
Հունվար 30, 2024 13:15Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Իսլամական Հանրապետության գիտական ու սպառազինական ձեռքբերումները ապշեցուցիչ համարելով ասել է,-«Պատժամիջոցներն ու չարակամների թշնամանքը կարելի է վերածել հնարավորության»։
-
Սպահանում ներկայացվել է Մատենադարանի լուսանկարչական գանձարանը
Հունվար 30, 2024 10:18Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակության այցի շրջանակում Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի թանգարանում տեղի է ունեցել Մատենադարանի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուներից» պատկերագրքի շնորհանդեսը։
-
Թեհրանի և Բաքվի միջև համաձայնություն է կայացել Արաքս գետում հիդրոմետրիկ կայանների տեղադրման վերաբերյալ
Հունվար 30, 2024 08:38Իրանի և Ադրբեջանի փորձագետներն ու մասնագետները պայմանավորվել են առաջիկա մեկ ամսվա ընթացքում Արաքս գետում հիդրոմետրիկ կայանների տեղադրման վայրի որոշման ժամանակացույցի պատրաստման մասին։
-
Մի խումբ արտադրողներ և տնտեսական ակտիվիստներ հանդիպել են Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ
Հունվար 30, 2024 07:04Իրանի մի խումբ արտադրողներ և տնտեսական ակտիվիստներ Իմամ Խոմեյնիի անվան Հոսեյնիեում հանդիպել են Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ։
-
Իրավանի. Իրանը պատասխանատվություն չի կրում տարածաշրջանում որևէ անձի կամ խմբավորման գործողությունների համար
Հունվար 30, 2024 06:40ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում ընդգծել է. -Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում տարածաշրջանում որևէ անհատի կամ խմբավորման գործողությունների համար:
-
Քանանի. Իրանը ողջունում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդումը
Հունվար 29, 2024 13:55ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Իրանը ողջունում և աջակցում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, և դրանից ապահովված են մեր շահերը, մեզ համար նաև կարևոր է միջազգային ջրային ուղիների անվտանգությունը»: