Քանանիի պատասխանը Սթոլտենբերգին. ՆԱՏՕ-ն ինքն է անապահովության հիմնական պատճառը
https://parstoday.ir/hy/news/iran-i213132-Քանանիի_պատասխանը_Սթոլտենբերգին._ՆԱՏՕ_ն_ինքն_է_անապահովության_հիմնական_պատճառը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անհիմն մեղադրանքներն ու հայտարարությունները տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության դերի վերաբերյալ՝ ասելով «ՆԱՏՕ-ն ինքն է ամբողջ աշխարհում անապահովության ու անկայունության հիմնական պատճառը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2024 14:10 Asia/Tehran
  • Քանանիի պատասխանը Սթոլտենբերգին. ՆԱՏՕ-ն ինքն է անապահովության հիմնական պատճառը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անհիմն մեղադրանքներն ու հայտարարությունները տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության դերի վերաբերյալ՝ ասելով «ՆԱՏՕ-ն ինքն է ամբողջ աշխարհում անապահովության ու անկայունության հիմնական պատճառը»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի օրը Պենտագոնում պնդել էր, որ Իրանը շարունակում է ապակայունացնել տարածաշրջանը և աջակցում է նրանց, ովքեր Կարմիր ծովում հարձակվում են իրենց նավերի վրա։

Ի պատասխան այս պնդումների՝ Քանանին հայտարարել է. «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պնդումները նման են դառը կատակի, քանի որ ՆԱՏՕ-ն և նրա որոշ անդամներ ունեն անցյալի գաղութատիրության մութ պատմություն և Արևմտյան Ասիայում և այլ աշխարհագրական տարածքներում նախագծելով և իրականացնելով ապակառուցողական և միջամտողական քաղաքականություն և ռազմական գործողություններ, անկայունության և անապահովության հիմնական պատճառն են ոչ միայն այս տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում»:

Քանանին նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը միշտ հիմնված է եղել հարևանների հետ հարաբերությունների ամրապնդման վրա՝ բարիդրացիության և փոխադարձ հարգանքի սկզբունքի շրջանակներում։ Այս առումով, կայուն, անվտանգ և բարգավաճ տարածաշրջան կերտելու ձգտումը և միևնույն ժամանակ արտաքին միջամտությունների մերժումը մշտապես ընդգծվել ու համարվել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության աներկբա սկզբունքներից մեկը։