«Հեզբոլլահ»․ Նեթանյահուն ընտրական նպատակներով փորձում է սրել պատերազմը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i249014-Հեզբոլլահ_Նեթանյահուն_ընտրական_նպատակներով_փորձում_է_սրել_պատերազմը
Լիբանանի «Հեզբոլլահը», դատապարտելով Լիբանանի հարավի դեմ Իսրայելի վերջին հարձակումները, հայտարարել է, որ Բենիամին Նեթանյահուն ձգտում է սրել պատերազմը՝ իր քաղաքական դիրքերը ամրապնդելու և ընտրական նպատակներն իրականացնելու համար։
(last modified 2026-08-16T06:59:13+00:00 )
Օգոստոս 16, 2026 10:28 Asia/Tehran
  • «Հեզբոլլահ»․ Նեթանյահուն ընտրական նպատակներով փորձում է սրել պատերազմը

Լիբանանի «Հեզբոլլահը», դատապարտելով Լիբանանի հարավի դեմ Իսրայելի վերջին հարձակումները, հայտարարել է, որ Բենիամին Նեթանյահուն ձգտում է սրել պատերազմը՝ իր քաղաքական դիրքերը ամրապնդելու և ընտրական նպատակներն իրականացնելու համար։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի հեռուստատեսությանը՝ «Հեզբոլլահը» հայտարարության մեջ նշել է, որ Անսար և Դեյր ալ-Զահրանի բնակավայրերի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով կա 11 զոհ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, և 12 վիրավոր։
Շարժումը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իսրայելի գործընկերն է Լիբանանի դեմ իրականացվող ագրեսիայի մեջ և այդ երկրի կառավարությանը կոչ է արել դադարեցնել ուղիղ բանակցությունները և հրաժարվել Վաշինգտոնի միջնորդությանը ապավինելուց։
«Հեզբոլլահը» նաև ընդգծել է, որ Իսրայելի ագրեսիան անպատասխան չի մնա, և դիմադրությունը համապատասխան պատասխան կտա՝ պաշտպանելու Լիբանանն ու այդ երկրի ժողովրդին։