Թեհրանը Վաշինգտոնին. Իրանի տարածքի վրա հարձակումը կարմիր գիծ է
https://parstoday.ir/hy/news/iran-i213138-Թեհրանը_Վաշինգտոնին._Իրանի_տարածքի_վրա_հարձակումը_կարմիր_գիծ_է
«Ալ Ջազիրա»-ն հաղորդում է, որ Իրանը երրորդ կողմի միջոցով ուղերձ է հղել ԱՄՆ-ին, որ Իրանի վրա հարձակումը կարմիր գիծ է, և եթե Իրանի տարածքի վրա ամենափոքր հարձակումը տեղի ունենա՝ մարդկային զոհերով կամ առանց դրա, Իրանը ռազմական պատասխան կտա Միացյալ Նահանգներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2024 14:42 Asia/Tehran
  • Թեհրանը Վաշինգտոնին. Իրանի տարածքի վրա հարձակումը կարմիր գիծ է

«Ալ Ջազիրա»-ն հաղորդում է, որ Իրանը երրորդ կողմի միջոցով ուղերձ է հղել ԱՄՆ-ին, որ Իրանի վրա հարձակումը կարմիր գիծ է, և եթե Իրանի տարածքի վրա ամենափոքր հարձակումը տեղի ունենա՝ մարդկային զոհերով կամ առանց դրա, Իրանը ռազմական պատասխան կտա Միացյալ Նահանգներին։

«Ալ Ջազիրա»-ն, հղում անելով իրանական աղբյուրներին, գրում է, որ վերջին երկու օրվա ընթացքում Ամերիկան ​​մի քանի ուղերձ է հղել Իրանին: Իր ուղերձներում Վաշինգտոնը, ընդգծելով, որ համատարած պատերազմի մտադրություն չունի, զգուշացրել է, որ Իրանի կողմից պատերազմի ընդլայնումը կբախվի ԱՄՆ-ի գործողություններին։

Այս հաղորդման համաձայն, Թեհրանի պատասխանը եղել է այն, որ Իրանը պատերազմի չի ձգտում, սակայն հակադարձելու է ամերիկյան ցանկացած արկածախնդրությանը։

Ավելի վաղ CNN լրատվական ալիքը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններին, որոնք արվել են Հորդանանում ամերիկյան բազայի վրա Դիմադրության անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ամերիկացի զինվորների սպանությունից հետո, ապագա հնարավոր գործողությունների մասին գրել էր, որ Իրանի վրա հարձակումն ամենանհավանական տարբերակներից մեկն է։

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական կապի համակարգող Ջոն Քերբին էլ ասել է. «Մենք Իրանի հետ պատերազմի չենք ձգտում։ Մենք Մերձավոր Արևելքում ավելի մեծ հակամարտության չենք ձգտում։ Իրականում, Բայդենի բոլոր գործողությունները կոչված են լարվածությունը թուլացնելու և նվազեցնելու համար»:

Իրանն էլ կողմնակալ է համարել իրաքցի և եմենցի մարտիկների հարձակումները Իրանին  վերագրելը՝ հայտարարելով, որ այդ մարտիկները իրենք են որոշում կայացնողները և պաշտոնապես էլ ընդունել են իրենց հարձակումների պատասխանատվությունը։