-
Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան եզրափակիչ հայտարարություն են տարածել Աստանայի հանդիպմանը, ընդգծելով Գազայում կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը
Հունվար 25, 2024 17:27Աստանայի հանդիպման եզրափակիչ հայտարարության մեջ ընդգծվել է Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի դաժան հարձակումները դադարեցնելու և Գազա մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը։
-
Ամիր Աբդոլլահյանի այցը Պակիստան քայլ է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ամրապնդման ուղղությամբ
Հունվար 25, 2024 16:04Կարևորելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ իր երկրի եղբայրական հարաբերությունները՝ Պակիստանի ԱԳ նախարարն ասել է. -Իրանի ԱԳ նախարարի առաջիկա այցը Իսլամաբադ քայլ է երկու հարևան երկրների միջև ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
-
Ռայիսի. Իրանի և Նիգերի հարաբերությունների զարգացման ճանապարհին որևէ խոչընդոտ չկա
Հունվար 25, 2024 13:52Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Նիգերի միջև հարաբերությունների զարգացման ճանապարհին որևէ խոչընդոտ չկա, ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը տարբեր ոլորտներում, հատկապես էներգետիկայի, արդյունաբերության, հանքարդյունաբերության, և տեխնիկական ճարտարագիտության ծառայությունների արտահանման ոլորտներում կարողություններ փոխանակելու համար:
-
9 ամսում Իրանից արտահանվել է ավելի քան 100 մլն տոննա ոչ նավթային ապրանք
Հունվար 25, 2024 12:57Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության արտահանումների բաժնի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ 2023 թվականի մարտի 21-ից մինչև դեկտեմբերի 21-ը Իրանի տարբեր նահանգների մաքսատներից արտահանվել է 36 մլրդ դոլարի արժողությամբ 101 մլն տոննա ոչ նավթային ապրանք։
-
Ռայիսին և Էրդողանն ընդգծել են կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը
Հունվար 25, 2024 08:49Իրանն ու Թուրքիան համատեղ հայտարարություն են տարածել, որում, ի թիվս տարբեր տարածաշրջանային և միջազգային հարցերի, ընդգծել են Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունն ։
-
Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար. Թշնամու ցանկացած սպառնալիք կոշտ պատասխան կստանա
Հունվար 25, 2024 07:56ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է. «Իրանի բանակն այսօր ունի մարտունակության և պաշտպանունակության ամենաբարձր մակարդակը, և հակառակորդի ցանկացած սպառնալիք կարժանանա կտրուկ պատասխանի»։
-
Իրանն ու Թուրքիան համատեղ հայտարարությամբ ընդգծել են Իսրայելի հանցագործությունները դադարեցնելու անհրաժեշտությունը
Հունվար 25, 2024 07:35ԻԻՀ նախագահի Անկարա կատարած այցի ավարտին երկու երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կարևորելով երկկողմ առևտրի ծավալը առավելագույնի հասցնելու անհրաժեշտությունը, դատապարտելով Գազայի ճնշված ժողովրդի դեմ սիոնիստների հանցագործությունները, պահանջելով անհապաղ դադարեցնել իսրայելական ռեժիմի հարձակումները, վերջ դնել Գազայի հատվածի դաժան շրջափակմանը և ապահովել առաջին անհրաժետության ապրանքների և ծառայությունների անհապաղ, բավարար և անխոչընդոտ տրամադրումը պաղեստինցիներին:
-
Այսօր շիաների առաջին իմամի ծննդյան օրն է, որն Իրանում նշվում է որպես Հայրերի օր
Հունվար 25, 2024 06:54Այսօր շիաների առաջին իմամ Ալիի ծննդյան օրն է, որն Իրանում նշվում է որպես Հայրերի օր:
-
«Թիվ 6» ներկայացումը Հայաստանից՝ Իրանի «Ֆաջր» միջազգային թատերական փառատոնում
Հունվար 24, 2024 14:20Վաղը՝ հինգշաբթի, Իրանի «Ֆաջր» 42-րդ միջազգային թատերական փառատոնի հինգերորդ օրը, ներկայացվելու են 13 ստեղծագործություն բեմական հատվածում, իսկ փառատոնի փողոցային հատվածում՝ 10 ստեղծագործություն, որոնցից Հայաստանի ներկայացրած «թիվ 6» բեմականացումը դրանցից մեկն է։
-
Ռայիսիի Անկարա այցի նպատակը անվտանգության և քաղաքական դաշտում տարաձայնությունների լուծումն է. փորձագետ
Հունվար 24, 2024 13:47Իրանցի քաղաքագետը Իրանի նախագահի Անկարա այցի նպատակը համարել է Իրանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության խոչընդոտները վերացնելը և անվտանգության ու քաղաքական դաշտում տարաձայնությունների լուծման ուղղությամբ ջանքերի գործադրումը։