Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար. Թշնամու ցանկացած սպառնալիք կոշտ պատասխան կստանա
https://parstoday.ir/hy/news/iran-i212856-Իրանի_բանակի_ցամաքային_զորքերի_հրամանատար._Թշնամու_ցանկացած_սպառնալիք_կոշտ_պատասխան_կստանա
ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է. «Իրանի բանակն այսօր ունի մարտունակության և պաշտպանունակության ամենաբարձր մակարդակը, և հակառակորդի ցանկացած սպառնալիք կարժանանա կտրուկ պատասխանի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2024 07:56 Asia/Tehran
  • Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար. Թշնամու ցանկացած սպառնալիք կոշտ պատասխան կստանա

ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է. «Իրանի բանակն այսօր ունի մարտունակության և պաշտպանունակության ամենաբարձր մակարդակը, և հակառակորդի ցանկացած սպառնալիք կարժանանա կտրուկ պատասխանի»։

Բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարին հավելել է. «Պաշտպանական նորագույն տեխնիկայով և սպառազինությամբ զինված բանակի ցամաքային զորքերի ստորաբաժանումներն ապահովում են երկրի տարբեր հատվածների, հատկապես՝ սահմանամերձ շրջանների անվտանգությունը: Եվ եթե թշնամին սխալ թույլ տա, կստանա ջախջախիչ պատասխան»:

Հեյդարին նշել է. «Իրազեկված լինելը շատ կարևոր է: Եթե բանակի ցամաքային ուժերը տեղակայված են սահմաններին, դա ոչ թե թշնամուն սպառնալու նպատակով է, այլ իրազեկված լինելու»:

Անդրադառնալով թշնամու վարած հիբրիդային պատերազմին, Հեյդարին նշել է. «Թշնամին իր ողջ ուժն օգտագործեց, որպեսզի ինչպես տարածաշրջանի մի շարք այլ երկրների դեպքում, իր վերահսկողության տակ առներ նաև Իրանը: Սակայն տեսավ, որ դա հնարավոր չէ, ուստի դիմեց հիբրիդային պատերազմ, որպեսզի մեզանի ցխլի մեր ընտանիքները, հատկապես՝ մեր երիտասարդությանը»։

 Նշելով, որ առաջիկա ընտրություններին մասնակցելը թշնամիներին տապալելու կարևոր ուղիներից է Հեյդարին ասել է. «Ընտրություններին առավելագույն մասնակցությունը թույլ կտա հաղթել թշնամուն՝ վերջինիս վարած հիբրիդային պատերազմում»: