Բաղաի․ Անվտանգության խորհրդի լռությունը համարձակություն է տվել սիոնիստական ​​ռեժիմին
https://parstoday.ir/hy/news/iran-i248800-Բաղաի_Անվտանգության_խորհրդի_լռությունը_համարձակություն_է_տվել_սիոնիստական_ռեժիմին
ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտեց վերջին օրերին Լիբանանի հարավային շրջանների վրա սիոնիստական ​​ռեժիմի իրականացրած դաժան հարձակումները, որոնք հանգեցրին լիբանանցի մի շարք քաղաքացիների զոհվելուն ու վիրավորվելուն, ինչպես նաև ենթակառուցվածքների և բնակելի տների ավերմանը, և ընդգծեց, որ Անվտանգության խորհրդի լռությունը քաջալերել է սիոնիստական ​​ռեժիմմը։
(last modified 2026-08-11T06:19:56+00:00 )
Օգոստոս 11, 2026 09:44 Asia/Tehran
  • Բաղաի․ Անվտանգության խորհրդի լռությունը համարձակություն է տվել սիոնիստական ​​ռեժիմին

ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտեց վերջին օրերին Լիբանանի հարավային շրջանների վրա սիոնիստական ​​ռեժիմի իրականացրած դաժան հարձակումները, որոնք հանգեցրին լիբանանցի մի շարք քաղաքացիների զոհվելուն ու վիրավորվելուն, ինչպես նաև ենթակառուցվածքների և բնակելի տների ավերմանը, և ընդգծեց, որ Անվտանգության խորհրդի լռությունը քաջալերել է սիոնիստական ​​ռեժիմմը։

Ըստ IRNA-ի արտաքին քաղաքականության բաժնի՝ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին երեքշաբթի՝ օգոստոսի 11-ին, հայտարարել է, որ միջազգային կառույցների՝ հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լռությունն ու անտարբերությունը օկուպացիոն ռեժիմի կողմից Լիբանանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության դեմ իրականացվող շարունակական հարձակումների ու խախտումների վերաբերյալ համարձակություն են հաղորդել սիոնիստական ​ռե'իմին՝ խթանելով դրա շարունակվող ագրեսիան և հանցագործությունները։ Նա հավելել է, որ ԱՄՆ վարչակազմը՝ օկուպացիոն վարչակարգին ցուցաբերվող համապարփակ աջակցության պատճառով, համարվում է սիոնիստական ​​վարչակարգի՝ Լիբանանում, օկուպացված Պաղեստինում և ողջ տարածաշրջանում կատարած բոլոր հանցագործությունների մեղսակիցն ու գործընկերը։

ԱԳՆ խոսնակը, բարձր գնահատելով լիբանանցի ժողովրդի քաջարի դիմադրությունն ու անկոտրում կամքը սիոնիստական ​​վարչակարգի ագրեսիայի և օկուպացիայի դեմ, ընդգծեց Իրանի ԻԻՀ լիակատար համերաշխությունը Լիբանանի հետ՝ վերջինիս ինքնիշխանությունը, արժանապատվությունն ու անկախությունը սիոնիստական ​​վարչակարգի ագրեսիայից պաշտպանելու հարցում։

Ըստ IRNA-ի՝ անցած գիշեր սիոնիստական ​​ռեժիմի կործանիչները ռմբակոծել են Հարավային նահանգի Տյուրոսի (Սուր) շրջանում գտնվող Ալ-Մանսուրի քաղաքի մերձակայքը։ Սիոնիստական ​​վարչակարգի հրետանին թիրախավորել է նաև Նաբաթիեի նահանգում գտնվող Ալի ալ-Թահիրի բարձունքները։