Բաղայի. ԱՄՆ-ի ստերը Եմենում Իրանի միջամտության մասին չեն կարող փոխարինել փաստերին
https://parstoday.ir/hy/news/iran-i250038-Բաղայի._ԱՄՆ_ի_ստերը_Եմենում_Իրանի_միջամտության_մասին_չեն_կարող_փոխարինել_փաստերին
Pars Today - Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. Եմենի և Սաուդյան Արաբիայի միջև հակամարտության մեջ Իրանի միջամտության մասին ԱՄՆ պետքարտուղարի ստերը չեն կարող փոխարինել փաստերին։
(last modified 2026-09-10T13:37:42+00:00 )
Սեպտեմբեր 10, 2026 17:05 Asia/Tehran
  • Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայի
    Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայի

Pars Today - Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. Եմենի և Սաուդյան Արաբիայի միջև հակամարտության մեջ Իրանի միջամտության մասին ԱՄՆ պետքարտուղարի ստերը չեն կարող փոխարինել փաստերին։

Pars Today-ի փոխանցմամբ՝ հղում անելով Իրանի պետական ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, ի պատասխան Եմենի հարցում Իրանի միջամտության մասին ԱՄՆ պետքարտուղարի անհիմն պնդման, սոցիալական ցանցի իր էջում գրել է. Մարկո Ռուբիոյի ստերը չեն կարող փոխարինել փաստերին: Անսարուլլահը անկախ խաղացող է, որը ինքն է որոշումներ կայացնում. այն ո՛չ որևէ մեկից հրամաններ է ընդունում, ո՛չ էլ ուրիշների միջնորդված ուժն է։

Նա հավելել է. «Տարածաշրջանում անկայունության արմատը պետք է փնտրել ԱՄՆ ռազմական միջամտությունների և նրա գերիշխանության քաղաքականության մեջ։ Եթե ​​Վաշինգտոնը իսկապես խաղաղություն ցանկանար, ապա միայն մեկ պարզ քայլ պետք է աներ. դադարեցնել իր չարագործությունները և անկայունացնող միջամտությունները մեր տարածաշրջանում»։

Բաղային ընդգծել է. Եմենում խաղաղություն չի հաստատվի ռումբերով և արտաքին ճնշումով։ Խաղաղությունը սկսվում է ազնիվ բանակցություններից՝ հիմնված կողմերի միջև համաձայնեցված ճանապարհային քարտեզի վրա։