Ռայիսի. Իրանի և Նիգերի հարաբերությունների զարգացման ճանապարհին որևէ խոչընդոտ չկա
https://parstoday.ir/hy/news/iran-i212870-Ռայիսի._Իրանի_և_Նիգերի_հարաբերությունների_զարգացման_ճանապարհին_որևէ_խոչընդոտ_չկա
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Նիգերի միջև հարաբերությունների զարգացման ճանապարհին որևէ խոչընդոտ չկա, ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը տարբեր ոլորտներում, հատկապես էներգետիկայի, արդյունաբերության, հանքարդյունաբերության, և տեխնիկական ճարտարագիտության ծառայությունների արտահանման ոլորտներում կարողություններ փոխանակելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2024 13:52 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանի և Նիգերի հարաբերությունների զարգացման ճանապարհին որևէ խոչընդոտ չկա

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Նիգերի միջև հարաբերությունների զարգացման ճանապարհին որևէ խոչընդոտ չկա, ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը տարբեր ոլորտներում, հատկապես էներգետիկայի, արդյունաբերության, հանքարդյունաբերության, և տեխնիկական ճարտարագիտության ծառայությունների արտահանման ոլորտներում կարողություններ փոխանակելու համար:

Աշխարհի հետ կառուցողական փոխգործակցության շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետությունը միայն միակողմանի հայացքներ չունի այն էլ եվրոպական երկրների նկատմամբ, Աֆրիկա և Ասիա մայրցամաքները մեծ նշանակություն ունեն Իրանի Իսլամական Հանրապետության համար։ 

Աֆրիկյան հսկայական շուկան հարմար հարթակ է իրանական ապրանքների վաճառքի համար, և նման իրավիճակում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ իր ուրույն տեղն ունի Սև մայրցամաքը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի օրը Նիգերի վարչապետ Ալի Լամին Զեյնի հետ հանդիպման ժամանակ նշել է,որ Նիգերի և աֆրիկյան բոլոր երկրների հետ  Իրանի քաղաքական և դիվանագիտական ​​հարաբերությունները  հիմնված են ժողովուրդների   հետաքրքրությունների վրա և բարձր գնահատելով Նիգերի ժողովրդի կատարած մեծ քայլերը անկախության և ազատության ճանապարհին, ասել է,- Անշուշտ, Նիգերի մուսուլման ժողովուրդը  նման ոգով և իր կարողություններին ապավինելով կունենա շատ պայծառ ապագա:
Անդրադառնալով ԱՄՆ-ի  և արևմտյան երկրների՝ մարդու իրավունքների պաշտպանության կարգախոսների քողի տակ ժողովուրդների ռեսուրսներն ու հարստությունը թալանելու և անվտանգություն ստեղծելու սև պատմությանը, Ռայիսին ասել է.-Այսօր Գազայում տիրող իրավիճակը և այն, ինչ կատարվում է այս տարածաշրջանի ճնշված ժողովրդի հետ, բացահայտում է այդ հավակնորդ երկրների հիմնական էությունը և ցույց է տալիս, որ մարդկային կյանքերը նրանց համար արժեք չունեն, և նրանք այդ կարգախոսներն օգտագործում են միայն իրենց շահերի համար։

Նիգերի վարչապետ Ալի Լամին Զեյնը այս հանդիպման ժամանակ ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության դերի և դիրքի կարևորությունը տարածաշրջանային և գլոբալ հավասարումների մեջ և նշելով,որ «Կրոնական ընդհանուր հիմքերը», «անկախությունը» և «արդարությունը» Իրանի և Նիգերի երկու ժողովուրդների միջև ընդհանրություններից են  ասել է,-Այս ընդհանրությունները պատճառ են դարձել, որ Նիգերը Իրանի Իսլամական Հանրապետութունը համարի հուսալի և վստահելի բարեկամ և գործընկեր աշխարհում:

Նիգերի վարչապետը պատմել է իր երկրի ներքին իրավիճակի և արտաքին հարաբերությունների մասին և ընդգծել Նիգերի շահագրգռվածությունը տարբեր ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու հարցում։

Նիգերի վարչապետ Ալի Լամին Զեյնը Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերի հրավերով երեկ՝ չորեքշաբթի օրը այցելել է Թեհրան։

Նիգերի վարչապետի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում, Թեհրան-Նիամեյ հարաբերությունների հետագա զարգացման նպատակով,  Նիգերի առաջին փոխնախագահի և վարչապետի ներկայությամբ համապատասխան ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները ստորագրել են համագործակցության 2 փաստաթուղթ։

Իրանի Իսլամական Հանրապետության և Նիգերի Հանրապետության միջև համապարփակ տնտեսական և քաղաքական համագործակցության փաստաթուղթը ստորագրել են  Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության և Նիգերի արտաքին գործերի նախարարները, իսկ երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվել է առողջապահական ոլորտում համագործակցության մասին հուշագիր։