-
Իրանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի օգնականն ընդգծել է տարբեր հարթություններում ռազմածովային ռազմավարության ամրապնդման անհրաժեշտությունը
Նոյեմբեր 08, 2023 14:32Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի օգնական և ավագ խորհրդականն ասել է. «Երկրի օդային և ծովային հզորության մակարդակը բարձրացնելուց բացի, պետք է ուշադրություն դարձնել նաև մշակութային ազդեցության և տնտեսական հզորության մեծացմանը այնպես, ինչպես ռազմական հզորության բարձրացումը»:
-
Նավերն ու ԱԹՍ-ները զինել ենք արհեստական ինտելեկտով․ԻՀՊԿ
Նոյեմբեր 08, 2023 13:06Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարն ընդգծել է. «Մենք կարողացանք անօդաչու թռչող սարքերը զինել արհեստական ինտելեկտով, և այս տեխնոլոգիան արդյունավետ է դրանց թռիչքի, թիրախավորման ճշգրտության և ռադարներից խուսափելու համար»:
-
7 բալ ուժգնության երկրաշարժ Իրան-Ադրբեջան սահմանին. Այն զգացվել է Սյունիքի քաղաքներում 3-4 բալ
Նոյեմբեր 08, 2023 07:41Նոյեմբերի 8-ին, ժամը 09:18-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 05:18-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.55⁰ և արևելյան երկայնության 48.14⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Իրան սահմանային գոտի՝ Պարսաբատ քաղաքից 21 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.4 մագնիտուդով երկրաշարժ:
-
Ռայիսի. Հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավումը կառավարության արտաքին քաղաքականության գերակայությունն է
Նոյեմբեր 08, 2023 07:17Տաջիկստան մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Հարևան, համախոհ և իսլամական երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»:
-
ԻԻՀ գերագույն առաջնորդն ընդգծել է հարևան երկրների հետ առևտրային համագործակցության և տարանցման զարգացման անհրաժեշտությունը
Նոյեմբեր 08, 2023 07:05Հայտարարելով ծովակենտրոն զարգացման ընդհանուր քաղաքականության մեկնարկն ԻԻՀ առաջնորդն ընդգծել է հարևան երկրների հետ տնտեսական, առևտրային և ներդրումային համագործակցության զարգացման, ինչպես նաև համակցված տրանսպորտային ցանցի ստեղծման և ամրապնդման միջոցով տարանցման հնարավորություններն ավելացնելու անհրաժեշտությունը:
-
Իրանի Առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրությունների համար երեք օրում գրանցվել է 88 հոգի
Նոյեմբեր 08, 2023 06:46Իրանի նախընտրական շտաբի խոսնակը հայտարարել է, որ Առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրությունների համար երեք օրում գրանցվել է 88 հոգի:
-
Երևանն ու Թեհրանը կհրաժարվեն բեռնատարներից գանձվող հարկային մուտքերից։
Նոյեմբեր 08, 2023 06:30Իրանական բեռնատարները Հայաստանի սահմանը հատելիս բնապահպանական ու պետական տուրքերից զատ նաև ճանապարհային հարկ են վճարում՝ միջինը մոտ 250 դոլար: Իրան մտնող հայկական բեռնատարներից էլ 120 դոլար է գանձվում։ Կողմերը հենց այս հարկն են զրոյացնելու։
-
Համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի միջուկային զենք կրիառելու վերաբերյալ Իսրայելի հայտարարությունը
Նոյեմբեր 08, 2023 06:19Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը համաշխարհային հանրությանը կոչ է արել դատապարտել Գաայի հատվածում միջուկային զենք կիրառելու վերաբերյալ Իսրայելի հայտարարությունը:
-
Իրանը լուսանկարներում․ Սավեհի նռան փառատոնը՝ օտարերկրյա դեսպանների ներկայությամբ
Նոյեմբեր 07, 2023 16:13Իրանի Սավեի շրջանի նռան արտադրության և արտահանման երկրորդ ազգային փառատոնը՝ Թուրքմենստանի, Ղրղզստանի և Բոլիվիայի դեսպանների, Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի և մի շարք առևտրականների ու նուռ արտադրողների ներկայությամբ տեղի է ունենում Սավեի պատմական Ջամե մզկիթի շրջափակում, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 10-ը։
-
Իրանի պաշտպանության նախարարը Թուրքիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ. Աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը կվնասի տարածաշրջանի անվտանգությանը
Նոյեմբեր 07, 2023 14:59Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը Թուրքիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. -Մենք խորապես հավատում ենք, որ տարածաշրջանում պատմական և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը վնասակար և կործանարար կլինի տարածաշրջանի անվտանգության համար։