Իրանի Առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրությունների համար երեք օրում գրանցվել է 88 հոգի
https://parstoday.ir/hy/news/iran-i208806-Իրանի_Առաջնորդության_բանիմացների_խորհրդի_ընտրությունների_համար_երեք_օրում_գրանցվել_է_88_հոգի
Իրանի նախընտրական շտաբի խոսնակը հայտարարել է, որ Առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրությունների համար երեք օրում գրանցվել է 88 հոգի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2023 06:46 Asia/Tehran
  • Իրանի Առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրությունների համար երեք օրում գրանցվել է 88 հոգի

Իրանի նախընտրական շտաբի խոսնակը հայտարարել է, որ Առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրությունների համար երեք օրում գրանցվել է 88 հոգի:

Մոհսեն Էսլամին հայտարարել է, որ Բանիմացների խորհրդի վեցերորդ շրջանի թեկնածուների գրանցման երրորդ օրը գրանցվել է 33 հոգի և գրանցվածների ընդհանուր թիվը հասել է 88-ի:  
Իրանի իսլամական խորհրդարանի 12-րդ և Առաջնորդության բանիմացների խորհրդի 6-րդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մարտի 1-ին։
Առաջնորդության բանիմացների խորհուրդն ԻԻՀ Սահմանադրության 107-րդ հոդվածի համաձայն՝ պատասխանատու է հոգևոր առաջնորդի նշանակման, վերջինիս գործունեության  վերահսկման և պաշտոնանկության համար: .