Արաղչի․ Իրանն աջակցում է Լիբանանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
https://parstoday.ir/hy/news/world-i249360-Արաղչի_Իրանն_աջակցում_է_Լիբանանի_ինքնիշխանությանն_ու_տարածքային_ամբողջականությանը
Իրանի արտաքին գործերի նախարարը Լիբանանի խորհրդարանի պատգամավորի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության համակողմանի աջակցությունը Լիբանանի ժողովրդին՝ Իսրայելի հարձակումների պայմաններում երկրի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։
(last modified 2026-08-24T07:31:55+00:00 )
Օգոստոս 24, 2026 11:00 Asia/Tehran
  • Արաղչի․ Իրանն աջակցում է Լիբանանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

Իրանի արտաքին գործերի նախարարը Լիբանանի խորհրդարանի պատգամավորի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության համակողմանի աջակցությունը Լիբանանի ժողովրդին՝ Իսրայելի հարձակումների պայմաններում երկրի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, սեյեդ Աբբաս Արաղչին բարձր է գնահատել Լիբանանի ժողովրդի դիմադրությունն ու տոկունությունը՝ ընդգծելով Իրանի աջակցությունը Լիբանանի արժանապատվությանը, ազգային ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Իր հերթին սեյեդ Հասան Ֆազլալլահը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ Լիբանանի ժողովրդին և Դիմադրությանն ուղղված աջակցության համար։

Լիբանանի խորհրդարանում «Հավատարմություն Դիմադրությանը» խմբակցության ներկայացուցիչը, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, կոչ է արել իսլամական երկրներին միասնական և վճռական քայլեր ձեռնարկել՝ Լիբանանում, Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի ծավալապաշտական քաղաքականությանն ու գործողություններին հակազդելու համար։

Նա նաև բարձր է գնահատել Իրանի ժողովրդի դիմադրությունը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայի դեմ, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական գործունեությունը։