Ռայիսի. Հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավումը կառավարության արտաքին քաղաքականության գերակայությունն է
Տաջիկստան մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Հարևան, համախոհ և իսլամական երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»:
Նա նշել է. «Կենտրոնական Ասիայի երկրները մեծ կարողություններ ունեն, և այդ երկրների հետ հարաբերությունների զարգացումը կառավարության օրակարգում է»։
Նախագահի խոսքով. «Վիճակագրական տվյալների համաձայն՝ Իրանի և Տաջիկստանի հարաբերությունների մակարդակը բարելավվել է և տարբերվում է 13-րդ կառավարությունից առաջ եղած մակարդակից: Այս այցի նպատակն է երկու երկրների բարեկամական, եղբայրական և քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների ամրապնդումը»:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմանի պաշտոնական հրավերով՝ Իրանի նախագահը մեկնել է Դուշանբե: Այցի ընթացքում Ռայիսիին ուղեկցում են առաջին տեղակալը և գերագույն առաջնորդի գրասենյակի միջազգային հաղորդակցության գծով տեղակալը:
Տաջիկստանից հետո, Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրիևի պաշտոնական հրավերով, Ռայիսին կմեկնի այդ երկիր՝ մասնակցելու ԷԿՕ տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովին։
Լրագորղների հետ զրույցում Ռայիսին նշել է, որ ԷԿՕ-ի անդամների միջև տնտեսական կապերը լինելու են հանդիպման կարևորագույն առանցքը:
Երկօրյա այցի ընթացքում Ռայիսին խորհրդակցություններ կունենա հատկապես առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության, միջազգային հարցերի, հատկապես Գազայի ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ: