-
ԻԻՀ ԱԳՆ-ի՝ ՄԱԿ-ին և անդամ պետություններին ուղղված նամակը Իրանի դեմ ԱՄՆ «տնտեսական ահաբեկչության» վերաբերյալ
Օգոստոս 27, 2026 13:40ԻԻՀ ԱԳՆ Սեյեդ Աբբաս Արաղչին, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդի նախագահին և ՄԱԿ-ի անդամ պետություններին ուղղված նամակում, պարզաբանելով Իրանի դիրքորոշումը Իրանի դեմ ԱՄՆ «տնտեսական ահաբեկչության գործողության» վերաբերյալ, ընդգծել է ՄԱԿ-ի և բոլոր պետությունների իրավական ու բարոյական պատասխանատվությունը՝ ԱՄՆ իշխող վարչակազմի ապօրինի և հանցավոր գործողությունը դատապարտելու հարցում։
-
Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ի էներգահամակարգին սպառնացող վտանգի պատճառով
Օգոստոս 27, 2026 12:36ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել «էներգետիկ համակարգին սպառնացող վտանգների» պատճառով և սահմանափակել այդ համակարգում մի շարք արտասահմանյան տեխնիկական միջոցների օգտագործումը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
-
Իրան-Եվրասիա առևտուրն աճել է 22%-ով՝ շարժվելով դեպի համատեղ արտադրություն
Օգոստոս 26, 2026 17:28Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրային փոխանակումների ծավալն անցյալ տարի աճել է 22%-ով՝ հասնելով 7.3 միլիարդ դոլարի, չնայած տարածաշրջանային լարվածությանը և առևտրային մարտահրավերներին. Աճ, որը ցույց է տալիս այս տարածաշրջանային բլոկի հետ Իրանի տնտեսական համագործակցությունը ընդլայնելու ներուժը։
-
Բրյուսելը Հայաստանին աջակցելու դիմակի տակ. Ո՞րն է Եվրոպայի նպատակը Կովկասում
Օգոստոս 26, 2026 17:25Բրյուսելի կողմից Հայաստանի ԵՄ անդամակցության ուղղությամբ քայլի ողջունումը կրկին բարձրացրել է այն հարցը, թե արդյոք Եվրոպայի աջակցությունը Երևանին միայն տնտեսական զարգացմանն ու խաղաղությանը նպաստելուն է ուղղված, թե՞ այն Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հավասարումները փոխելու ավելի լայն արևմտյան ռազմավարության մի մասն է։
-
Բրիգադի գեներալ Էլհամի. Շարունակվում է Իրանի պաշտպանական համակարգերի արտադրությունն ու փոխարինումը
Օգոստոս 26, 2026 17:20Իրանի բանակի ՀՕՊ ուժերի հրամանատարը հայտարարել է տեղական պաշտպանական համակարգերի արտադրության և փոխարինման գործընթացի շարունակության մասին և ընդգծել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ամրապնդում է իր ՀՕՊ կարողությունները՝ հենվելով ներքին հզորությունների վրա։
-
Միջանցքների մրցակցության պայմաններում Իրանը Չինաստանի համար ռազմավարական տարբերակ է
Օգոստոս 26, 2026 17:10Աշխարհագրական դիրքի շնորհիվ Իրանը դարձել է ԵԱՏՄ-ի հետՉինաստանի առևտրի կարևոր այլընտրանքային երթուղիներից մեկը։ Սակայն ենթակառուցվածքների թուլությունը, երկաթուղային սահմանափակ հնարավորությունները և պատժամիջոցների հետևանքով առաջացած խոչընդոտները դեռևս թույլ չեն տալիս այդ աշխարհագրական առավելությունը վերածել լիարժեք մրցունակ միջանցքի։
-
«Առավելագույն ճնշման» քաղաքականության ձախողումը․ ինչպե՞ս եղավ, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները սկսեցին գործել հակառակ ուղղությամբ
Օգոստոս 26, 2026 17:05Ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը, անդրադառնալով Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականության ձախողմանը, ընդգծել է, որ պատժամիջոցների խստացումը ոչ միայն չի ստիպի Թեհրանին փոխել իր վարքագիծը, այլև կարող է հանգեցնել ԱՄՆ-ի պատժամիջոցային լծակների թուլացմանն ու Վաշինգտոնի միջազգային մեկուսացման խորացմանը։
-
ՄԱԿ-ում Իրանի դեսպան․ ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է
Օգոստոս 26, 2026 16:22ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցչի տեղակալ Ղոլամհոսեյն Դարզին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը և միջազգային ջրերում առևտրային նավերի վրա հարձակումները երկրի ինքնիշխանության և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում են։ Նա կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի գործողությունները։
-
Իրանի ռազմական դոկտրինը փոխվում է․ բանակն ավելի պատրաստ է դառնում հնարավոր ապագա պատերազմի համար
Օգոստոս 26, 2026 11:50ԻԻՀ բանակի խոսնակն անդրադառնբալով վերջին պատերազմի փորձին, հայտնել է մարտունակության վերականգնման, նոր զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի համալրման, ինչպես նաև երկրի ռազմական դոկտրինի՝ պաշտպանական մոտեցումից հարձակողականի անցման մասին։ Նա ընդգծել է, որ զինված ուժերն ավելի պատրաստ են ապագայում հնարավոր տարբեր սցենարներին դիմակայելու համար։
-
Բաղայի. Ազգային հզորությունը միակ խոչընդոտն է արտաքին տերությունների ագրեսիայի և չափազանց պահանջների դեմ
Օգոստոս 25, 2026 16:39Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակը, անդրադառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իրանի օկուպացիայի տարելիցին՝ շեշտեց, որ երկրի պատմական փորձը ցույց է տալիս, որ չեզոքությունը և զսպման կարողության բացակայությունը չեն կարող երաշխավորել Իրանի անվտանգությունն ու անկախությունը, իսկ ազգային հզորությունը ամենակարևոր գործոնն է արտաքին տերությունների չափազանց պահանջներին դիմակայելու գործում։