Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ի էներգահամակարգին սպառնացող վտանգի պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i249480-Թրամփն_արտակարգ_դրություն_է_հայտարարել_ԱՄՆ_ի_էներգահամակարգին_սպառնացող_վտանգի_պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել «էներգետիկ համակարգին սպառնացող վտանգների» պատճառով և սահմանափակել այդ համակարգում մի շարք արտասահմանյան տեխնիկական միջոցների օգտագործումը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
(last modified 2026-08-27T09:21:45+00:00 )
Օգոստոս 27, 2026 12:36 Asia/Tehran
  • Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ի էներգահամակարգին սպառնացող վտանգի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել «էներգետիկ համակարգին սպառնացող վտանգների» պատճառով և սահմանափակել այդ համակարգում մի շարք արտասահմանյան տեխնիկական միջոցների օգտագործումը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Կարծում եմ՝ էլեկտրամատակարարման ցանցի համար էլեկտրական սարքավորումների արտասահմանյան մատակարարման հետ կապված իրավիճակը ներկայացնում է անսովոր և արտակարգ սպառնալիք Միացյալ Նահանգների ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար, որն ամբողջությամբ կամ հիմնականում ծագում է Միացյալ Նահանգներից դուրս, և ես հայտարարում եմ ազգային արտակարգ դրություն այս սպառնալիքի կապակցությամբ։

Այս սպառնալիքը գոյություն ունի ինչպես առանձին գործարքների, այնպես էլ ընդհանուր գործարքների դեպքում: Դրան հակազդելու համար անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ՝ ԱՄՆ-ում օգտագործվող էլեկտրասարքավորումների անվտանգության, ամբողջականության և հուսալիության պաշտպանության համար», — ասվում է հրամանագրում։