-
Աշխարհը 3-րդ համաշխարհայինի մեջ է, իսկ Հարավային Կովկասը դրա իրական թատերաբեմն է. Ջամալյան
Օգոստոս 15, 2026 10:42Աշխարհն արդեն իսկ գտնվում է 3-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որն իր ձևով և տրամաբանությամբ արմատապես տարբերվում է նախորդներից։ «Աբովյան Time»-ի եթերում ասում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով գլոբալ ռազմականացմանը, տարածաշրջանային սպառնալիքներին և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին։
-
Ռուսաստանը աննկատ ստեղծել է Իրանի մատակարարման նոր երթուղի Կասպից ծովով․The Telegraph
Օգոստոս 14, 2026 19:38Ռուսաստանn աննկատ ստեղծել է Իրանի մատակարարման նոր ռազմավարական երթուղի Կասպից ծովով, հաղորդում է The Telegraph-ը։
-
Վերլուծություն - «Տարածաշրջանային խաղաղության սեղանի» գաղափարը և Իրանի անհրաժեշտ ներկայությունը Մերձավոր Արևելքի կայուն անվտանգության ճարտարապետությունում
Օգոստոս 14, 2026 17:21Մերձավոր Արևելքը, տարիներ շարունակվող պատերազմներից ու ճգնաժամերից հետո, հայտնվել է բեկումնային փուլում՝ բռնության շրջապտույտի շարունակության և խաղաղության ուղղությամբ շարժվելու ընտրության առջև։ Այս պայմաններում Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների դերակատարությունը երկխոսության, միջնորդության և հակամարտությունների կարգավորման կայուն մեխանիզմների ստեղծման գործում, կարող է վճռորոշ լինել տարածաշրջանի անվտանգության և խաղաղության ապագայի ձևավորման համար։
-
Լավրովն ԱՄՆ-ից պատասխան է պահանջել Ռուսաստանի տարածքի խորքերին հասցված հարվածների համար
Օգոստոս 14, 2026 16:17Ռուսական կողմը դիմել է ամերիկյան կողմին՝ պահանջելով պարզաբանել ԱՄՆ-ի հետախուզության ներգրավվածությունը քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածներին, այդ թվում՝ նավթավերամշակման գործարանների վրա գրոհներին։
-
Թրամփի պատերազմի նախարարը Կոնգրես է կանչվել՝ Եմենում և Իրանում ագրեսիայի ու խաղաղ բնակիչների սպանությունների վերաբերյալ
Օգոստոս 14, 2026 16:13IRNA-ի հաղորդմամբ, Պենտագոնի հայտարարությունից հետո, ԱՄՆ Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի դեմոկրատ ամենաբարձրաստիճան անդամ Ջեք Ռիդը հինգշաբթի օրը պատերազմի նախարարին կանչել է Կոնգրես՝ պատասխանատվության ենթարկվելու և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի, ինչպես նաև քաղաքացիական բնակչության կյանքը պաշտպանելու ԱՄՆ վարչակազմի քաղաքականության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար։
-
Jerusalem Post․ ՑԱԽԱԼ-ն ու «Մոսադ»-ը շոկի մեջ են Իրանի վերականգնման տեմպերից
Օգոստոս 14, 2026 12:42Իսրայելի ռազմական գերատեսչությունները շոկի մեջ էին 2026 թվականի պատերազմից հետո Իրանի վերականգնման տեմպերից, հայտնում է The Jerusalem Post-ը։
-
Նորվեգիայի ԱԳ նախարար․ Իրանի դեմ պատերազմը չի հասել իր նպատակներին
Օգոստոս 14, 2026 10:57Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը չի կարողացել հասնել իր սկզբնական նպատակներին և փոխարենը միայն ամրապնդել է երկրի ներսում արմատական ուժերի դիրքերը։
-
ԻԻՀ ԱԳՆ․ Ֆրանսիայի և արևմտյան երկրների հակաիրանական հայտարարությունը երկակի ստանդարտների դրսևորում է
Օգոստոս 14, 2026 10:28ԻԻՀ ԱԳՆ Մարդու իրավունքների գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնակատարը դատապարտել է Ֆրանսիայի և մի շարք արևմտյան երկրների կողմից մարդու իրավունքների պատրվակով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ համատեղ հայտարարության ընդունումը՝ այն որակելով որպես հանրության ուշադրությունը շեղելուն ուղղված քայլ։
-
Վերլուծություն - Ինչո՞ւ է Իրանը պնդում տարածաշրջանից ամերիկյան զինուժի դուրսբերման վրա
Օգոստոս 13, 2026 16:492026 թվականի փետրվարի 28-ից, երբ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիան Իրանի դեմ սկսվեց, առավել քան երբևէ ակնհայտ դարձավ, որ Պարսից ծոցում տարածաշրջանից դուրս գտնվող տերությունների ռազմական ներկայությունը տարածաշրջանի բոլոր երկրների համար անապահովության գործոն է։
-
BRICS-ի ֆինանսական ուղի․ առևտրային գործարքների անվտանգության նոր լուծում
Օգոստոս 13, 2026 17:03ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահը Հնդկաստանում BRICS -ի ֆինանսական հանդիպումների երկրորդ օրը կարևորել է կառույցի շրջանակում հատուկ ֆինանսական ուղու ստեղծման և անդամ երկրների ազգային վճարային համակարգերի միացման անհրաժեշտությունը։