-
Բայրամովն ու Քըլըչը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Սեպտեմբեր 13, 2024 17:18Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բաքու ժամանած Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին։
-
Պուտինի այցը Բաքու Իրան-Ռուսաստան լարվածություն է առաջացրել «Զանգեզուրի կեղծ միջանցքի» հարցում. Jamestown Foundation
Սեպտեմբեր 13, 2024 16:12Ամերիկյան Jamestown Foundation հետազոտական կազմակերպությունը հրապարակել է «Պուտինի այցը Բաքու Իրան-Ռուսաստան լարվածություն է առաջացրել Զանգեզուրի կեղծ միջանցքի հարցում» վերտառությամբ ծավալուն հոդվածը:
-
Շոյգուն այցելել է ԿԺԴՀ
Սեպտեմբեր 13, 2024 15:06Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ուրբաթ այցելել է Փհենյան, որտեղ նրան ընդունել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը։ Այս մասին զեկուցվել է Անվտանգության խորհրդին։
-
Ադրբեջանական բանակը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում
Սեպտեմբեր 13, 2024 14:40Նախիջևանում մարտավարական կրակահերթով տակտիկական զորավարժություններ են ընթանում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
-
Իրանցի դիվանագետ. Տարանցիկ ուղիներն ու բանկային համագործակցությունները կերաշխավորեն ՇՀԿ տնտեսական զարգացումը
Սեպտեմբեր 13, 2024 13:37Պակիստանում ԻԻՀ դեսպանն ընդգծել է Իրանի տրանսպորտային կարողությունների, այդ թվում՝ Չաբահար նավահանգստի կարևորությունը ՇՀԿ անդամների միջև սիներգիայի համար և ասել. «Տարանցիկ ուղիներն ու բանկային համագործակցությունները կերաշխավորեն Շանհայի կազմակերպության տնտեսական զարգացումը»։
-
DW. Էրդողանը Պուտինի և Ալիևի հետ առաջ է մղում ՀՀ Սյունիքի մարզով տարանցիկ միջանցքը
Սեպտեմբեր 13, 2024 08:52Անկարան խնդրում է իրեն ընդունել ԲՐԻԿՍ, միևնույն ժամանակ կոչ է անում Ռուսաստանին հրաժարվել Ղրիմից։ Էրդողանը վարպետ է Կրեմլին ազդանշաններ ուղարկելու մեջ՝ Պուտինից ռազմավարական զիջումներ փնտրելով: Այս մասին DW-ում գրում է քաղաքական գիտությունների թեկնածու, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով փորձագետ Իվան Պրեոբրաժենսկին։
-
Պուտինը ՆԱՏՕ-ին զգուշացրել է Ուկրաինայի պատերազմում հեռահար հրթիռների կիրառման կապակցությամբ
Սեպտեմբեր 13, 2024 07:35ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային հեռահար հրթիռների տրամադրման թույլտվություն տալով, ՆԱՏՕ-ն պատերազմի մեջ կմտնի Մոսկվայի հետ։
-
Կիմ Չեն Ընը կարգադրել է ավելացնել ուրանի հարստացման ցենտրիֆուգների թիվը՝ միջուկային զինանոցը «երկրաչափական պրոգրեսիայով» մեծացնելու համար
Սեպտեմբեր 13, 2024 06:46Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը կարգադրել է ավելացնել ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների թիվը՝ միջուկային զինանոցը «երկրաչափական պրոգրեսիայով» ավելացնելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
-
ԱՄՆ դատական զարմանալի կառուցվածիք շնորհիվ, Թրամփը խուսափում է պատժից
Սեպտեմբեր 13, 2024 06:09Pars Today- Դոնալդ Թրամփի դատական գործով վճռի կայացումը հետաձգելու ԱՄՆ որոշ նահանգային դատարանների որոշումը հարցականի տակ է դրել ամերիկյան դատական համակարգի արդարադատությունը:
-
Արդեն 34 երկիր է հայտարարել ԲՐԻԿՍ–ին միանալու ցանկության մասին. Պուտին
Սեպտեմբեր 12, 2024 15:06Արդեն 34 երկիր հայտարարել է, որ ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ի աշխատանքին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգում կազմակերպության երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։