ԱՄՆ դատական զարմանալի կառուցվածիք շնորհիվ, Թրամփը խուսափում է պատժից
(last modified Fri, 13 Sep 2024 06:09:57 GMT )
Սեպտեմբեր 13, 2024 09:39 Asia/Tehran
  • ԱՄՆ դատական զարմանալի կառուցվածիք շնորհիվ, Թրամփը խուսափում է  պատժից

Pars Today- Դոնալդ Թրամփի դատական գործով վճռի կայացումը հետաձգելու ԱՄՆ որոշ նահանգային դատարանների որոշումը հարցականի տակ է դրել ամերիկյան դատական համակարգի արդարադատությունը:

Թեև ԱՄՆ Գերագույն դատարանը և դատական կառույցը մշտապես հայտարարել են վիճահարույց  գործերի քննության ժամանակ քաղաքական և իրավական անկախություն կիրառելու մասին, սակայն Թրամփի նկատմամբ հարուցված հատկապես այն գործերով վճիռների կայացման հետաձգությմը, որոնցով նա մեղավոր է ճանաչվել, կասկածի տակ է դնում այս պնդումը։

Նյու Յորքի դատարանի որոշմամբ՝ Դոնալդ Թրամփի «լռելու իրավունքի գործով» դատավճիռը կկայացվի նախագահական ընտրություններից հետո։ Հատկանշական է, որ դատավճիռը պետք է հրապարակվեր սեպտեմբերի կեսերին։

Resalat թերթում հրապարակած հոդվածում  Հանիֆ Ղաֆարն անդրադարձել է Դոնալդ Թրամփի հանցագործությունների նկատմամբ ամերիկյան դատական համակարգի լռությանը։

2020 թ․ աղմկահարույց ընտրություններից և Ջորջիա նահանգում ընտրությունների արդյունքները կեղծ հայտարարելու Թրամփի հայտարարությունից հետո, անցած չորս տարիների ընթացքում ԱՄՆ նախկին նախագահը ներգրավվել է մի քանի դատական գործերում։

Միանգամայն պարզ է, որ ԱՄՆ դատական համակարգը կախվածության մեջ է երկրի քաղաքական համակարգից և բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերի քննության ժամանակ չի կարողանում գործել անկախ։ 

Այդ մասին է վկայում նախկին պոռնոաստղին լռության դիմաց գումար վճարելու Թրամփի դեմ հարցուցված գործով դատավճռի կայացումը հետաձգելու Նյու Յորքի դատարանի որոշումը։

Այս տարվա հունիսին դատարանի երդվյալ ատենակալները Դոնալդ Թրամփին մեղավոր էին ճանաչել պոռնոգրաֆիկ ֆիլմերի նախկին դերասանուհի Սթորմի Դենիելսին լռության դիմաց գումար վճարելու գործով։

Թրամփը մեղավոր է ճանաչվել նաև առևտրային փաստաթղթեր կեղծելու գործով, սակայն նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում, նա կարող է խուսափել պատժից։

 Նյու Յորքի դատարանի որոշումը հստակ վկայությունն է այն փաստի, որ ԱՄՆ դատական, քաղաքական և անվտանգության կառույցներում արդարություն չկա։

2020 թվականի նախագահական ընտրություններին «միջամտության» վերաբերյալ Թրամփի դեմ ուղղված ԱՄՆ հատուկ դատախազի նոր մեղադրանքն արժանացել է նույն ճակատագրին, ինչ նախկին նախագահի նկատմամբ հարցուցված նախորդ  դատական գործերը։